Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէ կարող կատարելագործել մարդուս միտքը, որքան և բարեկարգ լինի նա․ այդ նպատակին միայն ինքնակրթությամբ կարելի է մոտենալ, և այն՝ ուսումնարանում կանոնավոր կերպով նախապատրաստվեին զկնի։ Մարդուս մտքի զարգացումը ընդհատումն չունի, չկա մի նշանակյալ կետ, որո վերա կարելի լինի կանգ առնել։ Կյանքի դիպվածները առավել բազմակողմանի են, քան թե ուսումնարանում ավանդվելի գիտությունքը, որոնք գլխավորապես արհեստական նշանակություն ունին, քան թե իմացական. բայց այս կա, որ այդ գիտությունքը բաց են անում ուսանողի միտքը, տալիս են նորան երկմտելու և դատելու իրավունք և կարողություն, կամ ասել՝ դառնում են նորա համար մի այնպիսի չափ, որով նա չափչփում է կյանքի հանգամանքները և վերահասու լինում նոցա նշանակությանը։ Գիտությունը կյանքի բոլոր հանգամանքները մի առ մի չի բացատրում, այլ մատնացույց է լինում այն օրենքի վերա, որով կառարվում են այդ հանգամանքները։ Այս պատճառով կանոնավոր կրթություն ստացած ուսանողին պետք չէ, որ ամենայն յուր տեսանելի բաների մասին լսած լինի կամ կարդացած ուսումնարանումը, այլ արդեն ունի յուր ձեռին մի այնպիսի չափ, որով չափում է յուր լսածն ու տեսածը, և իմանում նոցա սխալ կամ ուղիղ այսպես կամ այլապես լինելը։ Այդ չափն է գիտության դառն փորձերով ձեռք բերած այն ճշմարտությունը, թե բնության մեջ ոչինչ չկա, բայց միայն հանգամանք և պատճառ, և դոքա բոլորովին օրինավոր և բնական: Թո՛ղ նա չիմանա մի որևիցե հանգամանքի բուն պատճառը և վերագրե նորան ոչ ուղիղ պատճառ, այսուամենայնիվ նա այլ կերպ դատել կարող չէ, առանց մեղանչելու յուր խղճմտանքի դեմ։

Դ

ՀՆԱՄՈԼ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ՄՈԼՈՐՈԻԹՅՈԻՆԸ

Լեզուն մտքի արտահայտողն է. ինչպես մտածում է մարդը, նույնպես և խոսում է. որքան որ բան գիտե, այնքան բանի վերա էլ խոսելու կարողություն ունի։ Այս օրենքի

Ղ․ Աղայան․ երկերի ժող․ հ․ IV