Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պոոշյանցն էր, որովհետև նա էր սրբագրում «Կռունկ»-ը, նա էր արևելյան բարբառի դարձնում Մամուրյանի անգղիական նամականիշը և նրա մյուս հոդվածները։ Մի ժամանակ կենում էինք և մեկ տան՝ տպարանի հաշվով, և ծախսարարն էլ ես էի։ Շատ անգամ ես և Պռոշյպնցը բա՛ս էինք մտնում իրար հետ, որ տեսնենք մեզանից ով շուտ կգրե այսինչ բանի վրա մի ոտանավոր։ Նա շուտ էր գրում և քանակությամբ էլ նրանն ավելի էր դուրս գալիս, բայց հատկության մասին վիճում էինք, նա իրանն էր գովում, ևս իմը։


Մեկ անգամ ես տպարանում չեղած ժամանակս, չգիտեմ ինչու համար, Աղեքսանդր Երիցյանը խփել էր Պռոշյանցի կուրծքին, որ այդ ժամանակ բավական թույլ էր։ Երբ գնացի տպարան, տղայքը պատմեցին ինձ այս անցքը, և ես իսկույն բռնեցի Երիցյանին հենց տպարտնումը և ուզեցա ծեծեմ, բայց նա շատ խորամանկ էր, և իբրև չինովնիկի տղա, ինձ սպառնաց, թե կերթա հորը կասի և ինձ բռնել կտա պոլիցիումը։ Պոլիցիան էլ մեր հանդեպն էր, ուր ամեն օր ռոզգի էին տալիս բռնվածներին։ Ընկերս ետ քաշեց ինձ և նա փախավ շարունակելով իր սպառնալիքը։ Մի բան, որ Պռոշյանցն ինքը կարող չէ հիշել, այդ այն է, որ մեկ անգամ նա սաստիկ ջերմ ստացավ։ Սաստիկ տաքության մեջ սկսեց դելը տալ։ - Մեռնում եմ, - ասաց, - թուղթ տվեք՝ կտակս գրեմ։ Պռոշյանցին նստեցրինք տեղումը, քամակին բարձեր դրինք, որ շիտակ մնա, թուղթ և գրիչ տվինք, և նա սկսեց գրել։ Գրում էր ինչպես էլեկտրական գրիչ, հինգ րոպեումը թերթը լցնում էր։ Մեջընդմեջ ուշքի էր գալիս և կրկին ցնորում։ Ուշքի եկած ժամանակ ասում էր՝ կանչեցեք Տեր Գրիգորին (Տեր Հակոբյանը), իսկ երբ ուշքը կորցնում էր, աչքումը տեր Գրիգորն էր երևում իբրև արդեն եկած և համբուրում էր ձեռքը՝ պաչպըչելով դատարկ տարածությունը։ Ես ահա այս բանն էի ունեցել ի նկատի Պռոշյանցի կենսագրության մեջ, ուր ասել եմ պարզ այսպես. «Տեսել եմ նրան (Պռոշյանցին) սաստիկ ջերմի մեջ գրելիս այնպիսի արագությամբ, որ մի քանի րոպեի մեջ ամբողջ թերթեր էր լցնում, բայց իհարկե անկապ և անմիտ բաներ»։ Լրագրերն այնպես բացատրեցին իմ այս գրածը, որ իբր թե ես ասել


345