իր եղբոր գրաշարներն ենք, թե՞ իբրև նկարիչ մեր դեմքերից նշմարեց, որ մենք գողի պատկեր չունինք։
Ինչևիցե, բայց սրա համար նա ինձ ավելի դուր եկավ։ Երկ ու Այվազովսկիները ջոկ-ջոկ աստղի տակ էին ծնված։ Աշխարհային փառքը մեկի ետևիցն էր վազում, մյուսի՝ առջևից։ Նկարիչը չէր կարող փառքի ճանկերից ազատվել, որքան էլ փախչեր նրանից, իսկ նրա եղբայրն իզուր էր չարչարվում փառքի ետևից հասնելու։
Ամառն անցնում էր․ պետք էր շտապել դեպի Մոսկվա, որ ցուրտը վրա չհասնի, թեև ռուսական ցրտի մասին մենք որոշ գաղափար չունեինք։ Մեր վաստակածից մենք ետ գցեցինք միայն հիսուն մանեթ, որ մի չնչին գումար էր, եթե դրանից դուրս գային Խալիպյանի տված 10 մանեթը, որի մասին արդեն գրել էր Այվազյանին և ես էլ էի ասել, այդ գումարն ավելի ևս կնվազեր։ Սրա համար ես գնացի ամառանոց Այվազյանցի մոտ և խնդրեցի, որ գրե տպարանի կառավարչին, որ նույն 10 մանեթը չհանե մեզ տալիք
վճարից։ - Մենք, - ասացի, - Մոսկվայումը կվճարենք, ում որ կամենաք, կամ կուղարկենք ձեզ։
Վարդապետը չէր ուզում համաձայնիլ, որով շատ ստորացավ իմ աչքումը և ես նրան հանդիմանեցի շատ խիստ խոսքերով։ - Մի՛ նայեք, - ասացի, - որ ես մի գրաշար եմ. իբրև մարդ, գուցե ձեզանից ստոր չլինիմ. գոնե եթե ես ձեր տեղը լինեի, ամենայն հայրական խնամք ցույց կտայի մեզ պես երիտասարդներին, որոնք թափառաշրջիկ
բախտախնդիրներ և ձրիակերներ չեն, այլ նպատակ ունին ծառայելու ազգին, կատարելագործելով իրանց ուսումն ու արհեստը։ Կարծում եք թե դուք ձեր դպրոցից ավելի պետքակա՞ն մարդիկ դուրս կբերեք, որոնց վրա կարժեր ահագին ծախքեր անել, իսկ մեզպեսներին անուշադիր թողնել։
Այս խոսքերիս համար ես նրան թվացի իբրև մի հանդուգն սրիկա, բայց գլխիցը ռադ անեւու համար. - լավ, - ասաց, - ես կգրեմ Գյոգչայան Հարություն քահանայիս, որ
ձեզանից ստանա այնտեղ։ Մի թուղթ գրեց տպարանի կառավարչին, որ 10 մանեթը չհանե։ Զուր չէր ուրեմն իմ կասկածս, որ ունեցա Խալիպյանի առատաձեռնության մասին
358