Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այվադյանը։ Արծաթասեր չէր, փող պահել չգիտեր, սին խնայող էր և անհոգ, բայց ուտողներն ուտում էին ահագին գումարներ էին վատնվում անհաշիվ, անխնա և ան¬ հեռատեսությամբ։ Մեծ գիտնական էր, բայց ոչ դրական, այլ բացասական մտքով առած այդ բառը։ Լավ է որ մարգ բոլորովին տգետ լինի և պարզամիտ, քան թե ամբարված բացասական գիտություններով։ Այսպիսի մարդը մի ժողովրրդի գլուխ անցնելով նրան կտանե դեպի նախապատմական խավար դարերը։ Սրանք են, որ կապկացնում են մարզիկներին և ոչ նրանք, որոնք ասում են' մարգը կապկից է առաջ եկել։


— Այս մարդը շատ գիտություն ունի, շատ լեզուներ գիտե, բայց խելք չունի, ի՞նչ կասես, տղա ,— ասաց ինձ մեկ անգամ Գեորգ կաթողիկոսը։


— Վեհափառ տեր,— ասացի,— եթե չգիտությունը գիտություն չհամարվի, դա և ոչ գիտություն ունի։ Կաթողիկոսը հավանություն տվավ ասածիս, բայց հավատացած եմ, որ չհասկացավ, թե ինչ ասացի ես... Հիրավի, հ. Այվաղյանը զուրկ էր ժամանակակից գիտությունից և մանավանդ կենցաղագիտությունից։ Ամբողջ ազգին թողած, նա մեկ հատ մարդու պոչից էր բռնել։ Որքան անհեռատեսություն և անձնապաստանություն։ «Առաջնորդ» բառը շատ շատերին է սխալեցնում։ ճշմարիտ առաջնորդը նա է, որ ժողովրդի առաջը չի կտրիր նրան չի կանգնեցնել իր քիմքի ուզած տեղում, այլ կերթա նրա հետ ձեռք ձեռքի տված, համախոհ համամիտ հառաջադեմ մտքի տեր եղող մարդկանց Հ.ետյ Ոայց սրա համար հարկավոր է, որ ինքն էլ իր զարգացմամբ նրանց գաղափարակից լինի, որովհետև տատասկից կարելի չէ թուզ քաղել։


Սեպտեմբերի սկզբներին ճանապարհ ընկանք խրիմից խաղող տանող սայլերի հետ և զանազան նահանգներով անցնելով և տեղ֊տեղ այլ բեռնակիր սայլեր տեղափոխվելով, միակերպ տափարակ տարածություններ կտրելով դիմեցինք դեպի Մոսկվա։ Այդ տարածությունը այնքան միակերպ էր, շատ տեղ ամայի և անապատ, որ մարդ շուտ կարող էր ճանապարհը կորցնել և մոլորվիր Մեկ տեղ մի