Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կնմանի , կարծես Տիդրանին տեսած լիներ։ Սա մի պարթև հասակով մարդ էր և շատ բարի, զորեղ էլ ձայն ուներ։ Ինձ սիրով ընդունեց, շապիկ հագցրեց։ Երևելի ձայնավոր Սուքիասյանցին խնդրեց, որ նույն օրը դպրությունը ես անեմ, ինքը միայն ձայն պահի, դիրքն էլ ես կարդամ։ Նույն օրը ժողովուրդ չկար, բայց մեկը կար իր ամուսնու հետ, որ ամբողջ ժողովուրդ արժեր իմ նպատակի հաջողության համար։ Դա էր ինքը Լազարյանը, իր տոհմի վերջին ծեր ունի շառավիղը։


Ժամերգությունս հիանալի էր. կարոտել էի, շատ ժամանակ էր ժամ չէի ասել, բոլորի վրեժը այսօր լուծեցի, փափագս առա։ Դիրքը կարդացի սքանչելի առոգանությամբ Երբ որ պատարագը վերջացավ, գնդապետ երեցփոխը մոտեցավ ինձ և շատ քաղաքավարությամբ, ժպիտը բերնին ասաց. — Վեհազնը կամենում է տեսնել ձեզ. հրամայեցեք վերև գնանք։


Վեր բարձրացանք փառավոր սանդուխքներով և հասանք մինչև ընդունձյրան։ Այստեղ դիմավորեց ինձ բարեսիրտ ծերուհին, որին խոր գլուխ տվի, մի հինգ րոպե խոսեց հետս, ասելով, որ ինձ շատ հավանել է, և խնդրում է, որ շաբաթ կիրակի ժամումր երգեմ։ — Դուք ռոճիկ կստանաք, — ասաց, — և բնակարան, իսկ ասց առեք ձեզ առժամ անակ։ — Այս ասելով տվավ ինձ մի նամակի ծրար։ Ես առա, գլուխ վեր բերի, և դուրս եկա լուռ ու մունջ։ Ինչ խոսեի, ինձ բան չհարցրեց, որ պատասխան տամ։ — Երևի, — ասացի մտքումըս,— գեներալ Սուլթան շահը, պ. Եզյանցի առաջարկությամբ, ինչ որ ասելու է, ասել էր։ Եվ այդպես էլ էր, ինչպես ստուգեցի հետո։


Երբ որ հեռացա, ծրարը բաց արի, միջին քսանհինգ մանեթ գտա։ Կյանքիս մեջ առաջին անգամն էի ծրարով փող ստանում, այն էլ ընծա։


Ասած է «Աղան որ ձեթ տա, փեշդ դեմ արաX), իսկ քըսանհինգ մանեթը ձեթ չէր և ինձ շատ հարկավոր էր։ Նույն օրը ինձ սենյակ տվին, և ես իմ հրեական անկյունից տեղափոխվեցա հայկական եկեղեցու գավիթը։ Մյուս օրը Մ. Սիմոնյանցը, որ Ներսիսյան դպրոցում