Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նամուսով, ղայրաթով, տանու աղջիկ է, լավ մոր պահած. շատ էլ շնորհքով է, ամեն բան ձեռից գալիս է, կար, ձև, քարգահ, ի՜նչ չիքիլեք, ի՜նչ ճակտի աղլուխներ, էնքան էլ լավ բնություն ունի, որ սաղ թաղավորը նրա արևովն են խնդում։


Ուսման մասին խոսք չէր կարող լինել, այդ ժամանակ հայ դպրոցներ չկային աղջկանց համար։


- Բայց գիտե՞ս ինչ կա, - ավելացրեց դեղեն, - նրանք փող չունին, լսել եմ քեզ հազարներ են առաջարկում։ Մեկն էլ ինձ մոտ եկավ անցյալ օրը. - երեք հարյուր թուման կտանք, - ասում է։ - Չէ՛, - ասացի, - աղջիկը նրա մոր հասակն ունի, նա չի ուզիլ։ - Մեծ փողով լավ աղջիկ չեն տալ քեզ, էս լավ գիտենաս։


- Ինձ փող չի հարկավոր, - ասացի, — դու գնա էդ աղջիկն ինձ համար ուզիր։ Ավելի լավ որ փող չունին։ Անփող ինձ նման տղին չեն կարող տալ. ուրեմն պետք է որ համաձայնին։


Երբ մութն ընկավ, դեգեն գնաց խնամախոս։ Քիչ անցած՝ վերադարձավ աղջկա մոր հետ, որ մի տարած- տրորած խեղճ կնիկ էր։ Սա եկել էր, որ իր ապագա փեսացվին տեսնի։ Ծանոթացավ և սկսեց կողմնակի բաների վրա խոսել, որպես թե ինձ համար չէր եկել։ Բայց ես միջահատեցի նրա խոսակցությունը և սկսեցի բուն գործից խոսիլ։ - Դեգի, - ասացի, - քո աղջկան ես հավնեցի, թե որ դու էլ, քո աղջիկն էլ ինձ կհավնեք, մեր բանը վերջացնենք։


- Քեզ աստված է հավանել, որդի, - ասաց, - լավ աղա ես երևում աչքումս, ի՞ նչ թաքցնեմ։ Ես քեզ տեսել եմ երեխա ժամանակդ, հիմա, աստված պահի, մեծ մարդ ես դասել։ Իմ աղջիկն էլ պակաս աղջիկ չէ, էդ թող սրանք ասեն, ինձ խոսք չի հասնիլ, ոչով իրա թանին թթու չի ասիլ, թե որ ղսմաթ կլինի, կտեսնես։ Բայց պետք է գիտենաս, որ մենք պատրաստություն չունինք, հասկանո՞ ւմ ես, փողը չկա մեջտեղը։ Շատերն են տալացուք, լուսահոգի մարդուս շատերն են պարտ, բայց էսօր-էգուց են գցում, ոչինչ չեն տալիս։


-Այդ վնաս չունի, - ասացի, - դուք լավ է, գոնե մի տուն

418