Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայանալով, թե երկյուղ տալով և պատժելով կարող է հասնել յուր նպատակին, նա չէ խղճահարվում յուր սիրելի զավակին պատիժներու ենթարկել և վարժապետին ևս պատվիրել, որ «միսն ուտի, ոսկոռն իրան տա»։ Բայց եթե գործողությունը չար է և հետևանքը վնասակար, մի՞թե ուղիղ կլինի ղորանից եզրակացնել, որ մայրը այդ գործողությունը կատարելով պիտի խղճահարվի։ Տգետ ծնողը կամ վարժապետք այդպիսի գործողությամբ ոչ միայն չեն խղճահարվում, այլև, եթե լեն հասնում իրանց նպատակին, բոլորովին հանգիստ խղճմտանքով ասում են. «Մենք կատարեցինք մեր պարտքը ամենայն խղճի մտոք, բայց որ չկարողացանք հասնել մեր նպատակին, երևի դորա ճակատին գրված էր չարանալ և վերջապես կախաղանի արժանանալ…»։

Ինչպես ֆիզիկական, նույնպես և ոգեկան աշխարհի մեջ աննման կամ կենտ բան չկա։ Ամեն բանից էլ շատ–շատ կան։ Եթե մեկը մի հիմար բան է ասում, նա միայն չէ, որ ասում է այդ բանը, այլ շատ շատերը կան, որ միևնույն գաղափարն ունին, նա միայն հանդիսանում է իբրև ներկայացուցիչ այդ գաղափարների։ Սույնպես եթե մինը մի խելոք բան է ասում, դարձյալ ունի յուր համախոհները. Այս հանգամանքը շփոթում է շատ մարդոց, նրանց կարծել տալով, թե ուրեմն շատ դժվար է ճշմարտության վերահասու լինելը. վասն զի ինչ որ մինի համար ճշմարիտ է, նույնը մյուսի համար սուտ է։ Մենք գիտենք հաստատապես, որ մարդկությունը դեպի առաջ է գնում և ոչ դեպի ետ.դս որքան առաջ է գնում, այնքան ետ է թողնում խավարը և ստությունը, և այնքան մոտենում է ճշմարտության և լուսավորության։ Մենք գիտենք հաստատապես, որ հեթանոսները մտավորապես զարգանալով, մոտենում են աստվածածանոթության և չկա մարդկության պատմության մեջ ոչ մի փաստ, որ «ամենայն սրտէ և մտաց աստված պաշտողը» դարձած լինի դեպի կռապաշտություն. սակայն և այսպես կարող չենք ասել, որ ճշմարտության վերահասու լինելը հեշտ է և ամենայն մարգոց դյուրահաս։ Այդ դժվարությունը մի գլխավոր պատճառ ունի, և այդ Ժամանակն է Մարգ մի ծառ է տնկում և երկար ժամանակ սպասում է,