Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բացատրվում է նույնպես բնական օրենքով։ Կլանող ազդի ամեն մի անհատը կլանող է, անհատի էլ ամեն մի հյուլեն կլանող է։ Այդպիսի ազգը կուլ է տալիս ինքն իրան, կուլ է գնում ինքն իր մեջ, նա դառնում է մի բերրի հոդ, որի վրա աճում և զարգանում են նոր և թարմ ազգեր։ Մեծն ինձ չի սարսափեցնում, բարձր ծառերը վայր են ընկնում արմատահան, իսկ թուփերը մնում են անվնաս։ Թող իմ այս մտմտուքը լիներ մի ցնորք, բայց ես կցանկանայի, որ ամեն մի անհատ այսպիսի ցնորքներ ունենար։


Այս հիշողությունը մեջ բերի Բաստամյանցի հոդվածի առիթով։ Ես կարծում. եմ սակայն, որ նրա անձի, նրա երեվալու վրա արժեր ավելի շատ խոսել, քան նրա հոդվածի։ Նրա ժամանակակիցները, նրան մոտիկ ճանաչողները շատ ապերախտ են, չգրելով նրա մասին, ինչ որ գիտեն։ Այդ հանդիմանությունից ինքս ինձ ազատելու համար ես ահա կասեմ, ինչ որ գիտեմ նրա մասին, ոչ լսովի, այլ իբրև ականատես։


Առաջին անգամ Բաստամյանցին ես տեսա Պետերբուրգ, 1866 թվականին։ Եկեղեցու տան երրորդ հարկում ես բավական ընդարձակ սենյակ ունեի և շատերն են հյուրասիրվել այդտեղ ինձ մոտ։ Բաստամյանցը Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժնի ուսանող էր, բայց ազատ լսող. ոչ մի տարի քննություն չէր տալիս և համալսարանն էլ քիչ էր այցելում, ավելի տանն էր պարապում և սովորում արդեն վիմատպած դասախոսությունները։ Պարապում էր և կողմնակի բաներով, օրինակ վերջերում նա մի սպիտակեղենի կարանոց էր բաց արել, ուր բանվորներն աղջկերք էին։ Սրա վրա բամբասում էին նրան ուսահողները, բայց զուր։ Նրա արածը վատ միտք չուներ։ Նա ուղում էր աշխատության միջոցով գեղեցիկ սեռին բարոյական անկումից ազատել։ Բարձըր էր գաղափարը, իր նյութական կարողությունից վեր, բայց այդ մարդը անում էր, ինչքան որ կարող էր։ Նա գրագրություն ուներ քիչ թե շատ զարգացած, բայց արդեն իրանք իրանց ծախած աղջկերանց հետ,


439