իսկ ես տեսնում եմ միևնույն թքամանը թագավոր դառած։ Իհարկե չարժե այլևս այստեղ կենալ։ Բայց ես ոչինչ չեմ ուզում ձեզանից, ինչ որ ինձ հասնելու է միայն այն տվեք։ Ինչ որ ավելի եք ուզում տալ, նրանով մածուն արեք Մանկունու գլխին ածեցեք, որ սևացած երեսը սպիտակի։
֊Այս րոպեիս կերթամ և ինչ որ քեզ հասնելու է կբերեմ, — ասաց Ներսեսը և դուրս գնաց ուրախ֊ուրախ, որ Մանկունուն մի ուրախ լուր տանի։
Ներսեսի բարեկամությունը դեպի ինձ անկեղծ էր։ Մեր բարեկամությունը շարունակվեց երկար ժամանակ։
Երբ որ ես համաձայնեցի հեռանալ, և ներսեսն էլ գնաց իմ հաշիվս տեսնելու, ընկերներս' Միքայելն ու Մովսեսը բարկացան վրաս, թե ինչու համաձայնեցիր։— Եթե այդպես է, — ասացին,— մենք էլ կհրաժարվենք։
— Չէ ,— ասացի,— եթե ինձ սիրում եք, հանդարտ կացեք։ Այս տունը Մանկունունը չէ, այլ ազգինը։ Մենք պարտական ենք ծառայելու, որքան որ կծառայվի, քանի որ մեգ
դուրս չեն արել։ Երբ որ դուրս կանեն, ի՞նչ ճար ունենք, պետք է հեռանանք։ Մանկունին շատ սատանա է, բայց այնպիսի սատանա, որին վրացիք ասում են վիրեմակի: Դա միաբանության կապը քանդում է' իրարից բաժանելով, մեկին սեր ցույց տալով և մյուսին' ատելություն, մեկին մեծամեծ խոստումներ անելով, մյուսին սպառնալիք, մեկին լրտես է շինում մյուսի վրա, այդ լրտեսի վրա էլ մի ուրիշ լրտես է նշան ակում, իսկ ինքը լրտեսում է ամենին էր Ազգին խաբելու համար շատ նուրբ հնարներ ունին, այնպիս հնարներ, որ ոչ մի խաչագողի մտքով չի անցկացել։ Գիտեն, թե ազգն ինչ է սիրում և ինչ ատում։ Ձևացնում են ազգի ատածին սաստիկ ատեցող և դրանով ազգի աչքում քավում իրանց լեռնաչափ հանցանքները, մարսում ամեն տեսակ հարստահարություն և հափշտակություն։ Այնուամենայնիվ ձեր այստեղ մնալն ինձ պետք է։ Ես պատրաստված եմ միայն մեր ազգին ծառայելու համար, իսկ այդ ասպարեզում ծառայել կարելի չէ առանց ղրանց հետ հաշտ լինելու։ Ինչպե՞ս կարող ես վարժապետ լինել մի ազգային ղըպ