Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Այս էջը սրբագրված չէ


— Մեքենան տղան կուզե պետք է ուղարկել:


Տղան Մանկունին էր, որը տղայամտություն էր ունեցել կարծելու, որ իբր թե մեքենան այնքան լավ էր, որ Թիֆլիսի տպարանատերերը ինձ կաշառել են, որ իրանց տամ այդ հրաշալիքը և զրկեմ էջմիածնի տպարանը։ (Այդ մամուլը հիմա էլ էջմիածին է, ցանկացողը կարող է տեսնել, թե քանի գրոշ կարժե)։


Մամուլն ուղարկեցի։ Ապսպրեցի հորս, որ գա ամուսնուս տանե ամառանոց — մեր Լոք սարը իսկ ես հետս մի մաշինիստ վերցրի և գնացի էջմիածին։ Մանկունին այնքան մանկամիտ էր, որ կարծում էր, թե մեկ մարդ կարող է լինել մի քանի վարպետ և միևնույն ժամանակ նաև խմբագիր։ Մաշինիստին որ տեսավ, շատ բարկությունը եկավ, թե ինչու ավելորդ ծախք եմ արել (որպիսի խնայողություն), ինչու այդ բանը ես ինքս չպիտի կատարեմ, հապա էլ ուր ենք տարեկան ութ հարյուր մանեթ շինել ռոճիկը։ Սակայն ես առանց վեհափառի հրամանի ու կամքին չէի տարել մաշինիստին։


Մաշինիստը սարքեց մեքենան, և այնպես դուրս եկավ, ինչպես ես ասել էի արդեն։ Մանկունին ստիպում էր, որ մաշինիստը անշնորհք և անպետք մեքենային մի նոր շնորհք տա, եթե ոչ,— ասում էր,— քո վարձդ չեմ տալ։ Կարծում էր, որ գիտությամբ մեքենայի վարկը վայր եմ գցում, որ իմ ասածն արդարացնեմ։ Հենց այստեղից էլ սկսվեց մեր կռիվը։ Ես թռւյլ չէի տալ անպատվելու իմ տարած մարդուն, իմ նախկին վարպետին և պատվական բարեկամին, որի մասին կարժե այստեղ մի քանի խոսք ասել։


Այդ մարդն իտալացի էր, Բյուֆոնի ազգանունով, որին ավելի լավ կճանաչեն Թիֆլիսի նախկին դերասանները։ Դա երկրորդական դերասան էր իտալական խմբում, միևնույն Ժամանակ շատ լավ տպագրիչ էր։ Դեռ էնֆիաճյանցի տպարանում եղած ժամանակս դա իր ազատ ժամերին գալիս էր նույն տպարանում աշխատում և ինձ շատ բան էր սովրեցնում։ Տանում էր և թատրոն, կուլիսների ետևում կանգնացնում։

Առաջին անգամ ես թատրոն տեսել էի դեռ Վորոնցովի Ժամանակ։ Մեկ անգամ, առանց տոմսակի, զոռով գլուխս ներս գցեցի թատրոնի վերնահարկը,

448