Եվ վարժապետներն սկսեցին գանգատվել, թե ինչ և իՆչ եմ ասել իրանց, որին որպիսի մականուն եմ տվել...
— Այո , այո , ասել եմ,— ասացի,— և պատրաստ եմ ասածներս մի առ մի ապացուցանել, որովհետև, ձեր երեսին եմ ասում, ես ձեզ վարժապետ չեմ համարում, այլ որին ապուշ և որին դահիճ։
եվ սկսեցի մեկ-մեկ նկարագրել, ամենքին էլ։ Երբ հերթը հասավ ֆրանսերենի ուսուցչին, նրան այնպես ողողեցի որ ամենքն էլ մոռացան իրանց ստացած հարվածները։ Մինչդեռ ամենքն էլ չափից դուրս բարկանում էին, երբ նկարագրում էի, բողոքում էին, թե սուտ է, բոլորը զրպարտություն է, սա միայն բերանն էր ղնճրտում և իբրև մի թքաման լու ու մունջ տեղավորում էր իր գլխին ածած բոլոր թուքս ու մաղձս։
— Դուք ասացեք, պարոններ,— շարունակեցի ես,— մա՞րդ է, ունի արդյոք մարդկային պատվի նշան, եթե ունի թող վեր կենա և ապտակ զարկե ինձ, թող գոնե բողոքե
բայց սա մի վատահոտ միջատ է, մի բաղլիճ, մի ճիճու ամենավատթար տեսակից... Կարո՞ղ եք ասել, որ սուտ է ասածս Ձեր հանցանքն այն է միայն, որ չափից դուրս տգետ եք և բթամիտ, չգիտեք, թե ինչ է ուսումը, ուր մնաց, որ իմանաք, թե ինչ է ուսուցումր, իսկ այս թշվառ արարածը եղել է հալիպյան ուսումնարանումը, այնտեղ որպեղ թե ավարտել է իր ուսումը և նրա անունով էլ մտել այստեղ, որ բարոյապես
ապականե մեր ուսումնարանը։ Սրանից կարող եք գուշակել թե որպիսի հրեշներ է տվել մեզ Խալիպյան ուսումնարանը։
Տեսչին չնկարագրեցի, բայց նա ստիպեց, որ իր մասին էլ հայտնեմ իմ կարծիքս, գիտեր, որ իր մասին ես վատ կարծիք չունեմ, մինչև անգամ մի առանձին սեր էի տածում դեպի ինքը ի պատիվ իր անմահ հոր։
— Դուք ինձ էլ չեք հավանել, ասել եք, որ ես տեսչության անհարմար եմ։ Եթե այդպես է, հապա ինչու են տվել ինձ այս վկայականները, նայեցեք, և քանիսն են, տեսե ք։
Այս ասելով վկայականները փռեց սեղանի վրա, որոնցից շլացան վարժապետներր և այնպիսի մի դիրք ցույց տվին,