չումը չունի. վերջապես օգուտ քաղելով Սանասարյանի ձռնտվությունից, գնաց Գերմանիա մանկավարժություն սովորելու, այն պայմանով սակայն, որ իր ծառայությունն իր բարերարի ապագա նպատակներին նվիրե։ Այս բոլորի մասին նա գրում էր թե ինձ և թե Գեորգ Չմշկյանին. երեքրս էլ սերտ բարեկամ էինք իրար հետ։
Վերջը երբ որ վերադարձավ Գերմանիայից արդեն մանկավարժ դարձած, գերմանական փիլիսոփայի դիրք ու ոճ հագած, արտաքին ձևերը փոխած, այսուամենայնիվ ինձ հետ սերտ բարեկամ մնաց, և որովհետև այդ ժամանակ ես էլ արդեն ուսուցչության ասպարեզումն էի, նա հետամուտ էր լինում իմ գործունեությանը, մանավանդ գրավորին, և առիթը պատահած ժամանակ՝ գովասանք էր գրում իմ մասին, ասելով, եթե կա մեզանում մանուկների սիրտն ու լեզուն լավ հասկացող այդ Աղայանցն է միայն։ Ես էլ մտքուրմս ասում էի. «Սա որ այսքպնը հասկանում է, պետք է որ լավ մանկավարժ լինի»։ Սրա համար էլ, երբ որ մի բան էի գրում մանկավարժական, տանում էի մոտը կարդում, խորհուրդ հարցնում և միշտ էլ միայն հավանություն էի ստանում։
Այստեղ ի դերդ ասեմ, որ հետո, երբ Բահաթրյանցը եկավ և այս երկուսի մեջ գժտություն ընկավ, այդ ժամանակ ինձ համար պարզվեցին երկուսի էլ թերի կողմերը։ Բահաթրյանցը ինձ շատ մոտեցավ և առաջարկեց, որ միացյալ ուժով դասագրքեր կազմենք։ Ես համաձայների և սկսեցի նյութեր պատրաստել, բայց երբ ուզեցանք իմ ու նրա նյութերը միացնել, այստեղ մենք չհաշտվեցանք իրար հետ և՛ ամբողջ ծրագրի վերաբերմամբ և սկզբնական ուսուցման։ - Չէ՛, - ասացի, - լավն այն է, որ դու քու էշը քշես, ես իմը, ես չեմ կարող երեխային ասել. «այս խոզի ո-ն է, այս՝ հավի հոն»։ Սրա համար խոսք տվինք իրար նյութից օգուտ չքաղել, նա իր տպածի վրա ավելացրեց, «արտատպությունը արգելված է», ես էլ իմի վրա նույնը ավելցրի։ Ոչ ոք չիմացավ, թե այդ ինչ էր նշանակում։ Մանդինյանցը քննադատեց երկուսն էլ, իմը գովեց, իսկ Բահաթրյանցինը պախարակեց, բայց Բահաթրյանցն էլ նրան ողողեց։
490