Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այժմ ուրիշ բան ասենք։ Դուք նպատակ ունեիք ինձ օգանելու, որ ես վարդապետ դառնամ, և ես հավատացած եմ, որ կարող էիք հաջողեցնել։ Բայց ես ինքս` տեսնելով նրանց հակակրությունը, զզվեցա, էլ չուզեցա Ձեզ ձանձրությու տալ. այդ կնշանակեր զոռով ներս պրծնել անկոչ հյուրի պես։ իմ պատվասիրությունս թույլ չտվավ ինձ այդչափ վաստանալ. սակայն սրանով չի նվազում իմ աչքում Ձեզ լավությունը, որ միշտ էլ արել եք։ Ես հիմա ապրում եմ գրչով, իմ գրքերով, որքան որ մեր մեջ կարելի է ապրե մտավոր աշխատությամբ: Ահա մի արհեստ, որ ինչքան օգտակար է ազգի կրթության համար, այնքան էլ անօգնական և անապավեն է ազգի կողմից Ամեն մի աղքատիկ ուսումնարան օգնություն է ստանում ժողովրդից, բայց օգնություն չի ստանում այն անձը, որ մեղվի պես սնունդ է տալիս կրթվող սերնդին։ Ահա ուղարկեցի Ձեզ մի նոր դասագիրք` «Ուսումն մայրենի լեզվիս» երկրորդ տարվա։ Մեկ անգամ աչքե անցրեք, եթե կհավնեք, տարածեցեք Ձեր ձեռքի տակ եղած ուսումնարաններում, որով թե` մանուկներդ կլինեն շահված բարոյապես և թե` ես՝ նյութապես։ Այո հանգամանքի վրա դարձնում եմ Ձեր ուշադրությունը։ գրական չարչիները հարստահարում են ինձ, ես կարոտ եմ ձեզպեսների բարեկամական օգնության։ Ողջույն որդիական Ձերայնոց ամենեցուց։ Մնամ հայրությանդ խոնարհ ծառս` Ղազարոս Աղայան

9. ՄԿՐՏԻՉ ԲԱՐԽՈԻԴԱՐՑԱՆԻՆ

(Թիֆլիսից — Մոսկվա [1891 թ., փետրվարի

Ազնիվ թարեկամ, սիրելի Մկրտիչ, Հոգյակս

Այդտեղ իմ անունով ստացված բանաստեղծությունների» վրա կգրես իմ փոխանակ` նվիրականները — օրինակ այտպես.