շան և շատ մոլլաներ, որոնք այժմ աղատ քարոզելու իրավունք չունեն, և այլ շատ բաներ, և այդ բոլորը նրա համար, որ Սուլթանն իր տեղր խախուտ է համարում, իր հետ և իր երկիրը։ Ապստամբություն է պատրաստվում հունական երկըրներում երում, գուցե միաժամանակ ամեն տեղ.
Ընդունեցեք Մ կրյան ի ողջույնները։ Ձեր գրքերը Զեզ արդեն հայտնի վիճակի մեջ են։ Այդ վիճակի մեջ է ամբողջ Տաճկաստանը։
Ձեր խ. ծ. Ղ․ Աղայանց
15. Համբարցումյան ԱՌՍՔԵԼՅԱՆԻՆ
1892 թ ., դեկտեմբերի 24 Թիֆլիս
Հագելի բարեկամ
պարոն Համբարձում Առաքելյան,
Ամենայն տեղ սովորություն կա, որ երբ վախճանի մի կուսակցության պարագլուխ, նրա տեղ ընտրում են մի ուրիշին։ Այսօր մեր պարագլուխը չկա, ու մենք ամենքս թե' գիտակցաբար և թե բնազդմամբ մեզ որբ ու անպաշտպան ենք զգում, երկյուղ ունենք քայքայվելու։ Ով էլ որ լինի մեր պարագլուխը, «Մշակ»~ը պետք է նրա և ուրեմն մեր կուսակցության օրգանը լինի, թեկուզ այդ պարագլուխը ինքը չլինի Խմբագիր։ Այս րնտրոլ Pi ունը մեղ հարկավոր է անել հենց այս օրերս, դրսի պատգամավորների ներկա եղած ժամանակ։ Սրա համար հարկավոր է, որ մեզանից մեկը նախաձեռնություն հանձն առնի, պատգամավորներին հրավիրե իր մոտ, ինչպես և մեզանից ավելի այս բանին համախոհ եղողներին, այդտեղ այս խնդիրը քվեի ձգել և միաձայն ընտրել մեկին։ Ես առաջարկում եմ, որ դու ինքդ լինես նախաձեռնող, առանց ուրիշների վրա հույս դնելու։ Ես տկար լինելով' կարող եմ Ներկա չլինել, pUJJff իմ ձայնը այժմեն իսկ տալիս եմ պ. Ւղմայիլյանին։ Եթե ժոդովր միաձայն կկամենա այդ մարդուն, պետք է գրավոր կերպով դիմե նրան, հայտնե իր նպատակը և խնդրե, որ ձայն առնե, ազնիվ խոսք տալով
Ղ- Ադայան, Երկերի ժող. fi. IV