նրան, որ միշտ աջակից կլինի նրան, քանի որ նա չի շեղվիլ կուսակցության տածած հույսերից։
Ղազարոս Աղայանց
16. ՅՈԻՐԻ ՎԵՍԵԼՈՎՍԿՈԻՆ
(Թիֆլիսից — Մոսկվա)
Մեծարգո պարոն
Ձեզանից մի նամակ եմ ստացել անցյալ նոյեմբերից զրած։ Այս նամակը ես ստացա ներկա հունվարին, այն էլ պատահմամբ գյուղից քաղաք դալով։ Ես չէի կարող իսկույն
Ձեր առաջարկությունը կատարել, պետք է շտապով ետ դառնայի գյուղ, այս պատճառով նամակը հանձնեցի պ. Շիրվանզադեին և խնդրեցի, որ կատարե Ձեր առաջարկությունը Նա հանձն առավ և ես ալ միամտվեցա։ Սայց այսօր ահա իմացա, որ նա ոչինչ լի գրել նրա համար իբր թե ուշ է համարել, որովհետև կարդացել է <<Նոր֊Դարո>>֊ում, որ մոզով ածուն արդեն մամուլի տակ է և այս օրերս լույս կտեսնի։ Այսպես ահա, մեծարգո պարոն, իմ կամքից դուրս ես անքաղաքավարի գտնվեցա, չպատասխանելով Ձեր նամակին։ Ես հիմա դրում եմ իմ կենսագրությունը և շուտով տպագրության կտամ։
Ձեր խ. ծ. Ղազարոս Աղայանց
17. եՍԱՅԻ ԵՊ. ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻՆ
(Թիֆլիսից — Սպահան) 1893 թ. հուլիսի 5, Թիֆլիս
Առ ամենապատիվ տեր Եսայի եպիսկոպոս' առաջնորդ
Սպահանի և Հնդկաստանի հայոց:
Պարոն Ռոստոմ Մարտիրոսյանցին զրած նամակում ա