Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանճար,շամբուտ՝ բուրաստան, կոնդեր՝ երկնահայացք, ճահիճները՝ անմահական…


ճշմարիտ և գիտակցաբար է այն անձին սերը, որ զգալով ընդհանուրի թշվառ վիճակը, փնտրում է նորա թշվառության աղբյուրքը, ցույց է տալիս նորան յուր վերքերը, բաց է անում նորա մտավոր աչքը և շոշափելի կացուցանում բարին և կատարյալն, ճշմարիտն և անմահն։


Առաջինը քնացնում է, թմրացնում է և հետևապես կամենում է մեռցնել, իսկ երկրորդը զարթեցնում է, նորա դանդաղ շարժողությանը մի հզոր զարկ է հասցնում և արագություն է տալիս այդ շարժողությանը դեպի առաջ։ Առաջնը ձգտողությունը յուր դժոխային որկորը հագեցնելն է, իսկ երկրորդինը յուր հոգվո պահանջմանը բավականություն տալն Է, և նորան անմահացնելը։ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահութիւևն է» …


Եթե մենք չալարենք մի անգամ մեր մտաց առաջը բերել մեր ազգի անցյալը, զգանք այն տաժանելի աշխատությունը, ինչ որ մեր արժանահիշատակ հարք գործ են դրել ժողովուրդը բարոյական առնելու, անշուշտ պիտի գանք այն եզրակացության, որ եթե նոքա մի դույզն կամ դորա կիսու չափ աջիս աշխատեին և՛ ժողովրդի մտավոր զարգացման համար, անշուշտ պիտի հասնեին յուրյանը բուն նպատակին, որին մոտենալ անգամ չկարողացան։ Վասն զի ժողովրդի կառավարումը խելքն է, հոդին այնտեղ է, ինչ տեղ խելք կա, առանց խելքի հոգվո ծանոթություն չկա, հետևապես և ոչ ճշմարիտ բարոյականության մոտենալ։ Եթե մեր նախահարք չկարողացան այն անել, ինչ որ պահանջում է մեր ժամանակը, այլ կատարեցին իրենց ժամանակի պահանջմունքը, դորանից չպիտի եզրակացնել, թև ուրեմն եթե նոքա ողջ լինեին մեր օրերումը, պիտի այն անեին, ինչ որ անում են մեր ժամանակի կարճատես մարդիկը… Այդպիսի մոլորության դեմ մենք ավելորդ ենք համարում բան խոսել, նախ էնոր համար, որ մեր այժմյան համոզմունքը ընդդեմ չէ ոչ Եղիշեին, ոչ Խորենացուն և ոչ Դավիթ Անհաղթին, որոնք հավետյանս մնալու են անմահ, երկրորդ՝ հավաստի ենք, որ մեր մատաղ սերունդը այլ ուղղություն է ստացած, և


53