Ե
Ամենայն հասարակություն ունի յուր համար կարգ ու կանոն, կառավարության կերպ, կրոն, սովորությունք և այլն, որոնք ըստ ամենայնի համապատասխանում են նորա մտավոր զարգացմանը, վասն զի դոքա բոլորը հետևանք են և ոչ պատճառք։ Երեխան յուր մոր արգանդից աշխարհք գալով ենթարկվում է այդ հանգամանքներին։ Ո՞վ է լսել, որ մի ընտանյաց և հասարակության մեջ, ուր խոսվում է հայերեն, հանկարծ մի երեխա չխոսի այսպես, այլ մի օտար լեզվով։
Գյուղերումը, ինչ տեղ, մարդիկ թե՛ երկրագործությամբ և թե՛ անասնաբուծությամբ են պարապում, նրանց երեխաները իրանց ազատ ժամանակները գործ են դնում մի բանի ոչ թե ստիպված ծնողական հրամանից, այլ միայն կատարելով այն պահանջմունքը, որ բնական է նոցա։ Նոքա մի բան պիտի շինեն, այդ պահանջմունք է, բայց ի՞նչ շինեն. նրանցից ոչինչ կարող չեն հնարել, այլ պիտի նմանակցին մարդոց և անասնոց. պիտի անեն այն, ինչ որ տեսնում են նրանց մեջ։ Ուստի և շինում են փոքրիկ գութաններ, սայլեր, և այլ այսպիսի բաներ, վարում են, ցանում են, իրանցից քյահյա են ընտրում, մեկին գզիր են շինում, մի քանիսը քեթխուդա են ձևանում․ սկսում են կռվել, մինն ասում է, ես հող չունեմ, մյուսն ասում է իմ այգիս քիչ է, մինն ասում է, պետք է հողերը համրաչարեք անել, մյուսը թե՝ ոչ, պիտի տան գլուխ հավասար բաժանել։ Եվ այս յոթ-ութ տարեկան երեխայքն են անում, որոնք առաջնակարգ լինելով՝ իրենց հետ ունին և ավելի փոքրահասակներ։ Հետո սկսում են խաղալ. մեկը եզան պես բառանչում է, մյուսը՝ ձիու պես խրխնջում. մի քանիսը հովիվ են դառնում, մյուսներին «ոչխար շինում և մկկացնելով ման ածում։ Մի քանիսը զուռնաչի են դառնում, հարս ու փեսա են ընտրում իրանցից, մեկին տերտեր են
«Ամէնայն բարի ճշմարիտ է, քանզի գտանեմք երբեմն և զսուտն բարի», իսկ ըստ մեզ՝ կան բաներ, որք թեպետ ճշմարիտ են, բայց չար են, կան, որք ևˈ ճշմարիտ են և բարի․ կան, որք թեպետ սուտ են, բայց բարի են, կան, որք և՛ սուտ են և՛ չար. Խելք պետք է, որ իմանա, թե որն է այսպես և ո՛րն ուրիշ պես:
55