այա աշխարքումն է, թե ի վերին Երուսաղեմ է գնացել։ Եթե գնացել է, շատ էլ լավ է արել։ Այս աշխարհումն ապրել չարժե նրանց, որոնք հավատում են մյուշխարհքին։ Աստված դրանից ավել տխրություն չտա քեզ և փոխարինե նոր ուրախությունով։
Նամակս եղբորս ձեռքով եմ ուղարկում։ Եթե տանր կպատահես, ձեռաց գցիր երկար նամակիդ բովանդակությունը և հանձնիր իրան, իսկ եթե չես պատահի, հանձնիր
Սանդրոյին, նա մեր փոշտից ավելի շուտ կհասցնի և անկորուստ։
Փոստային հարաբերության մասին մի ընդարձակ և մշակված հոդված պետք է գրվի։ Մեր գյուղերը առհասարակ կտրված են աշխարհից։ Նրանց մթության մեջ մնալու մի
գլխավոր պատճառն էլ հարաբերւթյան դժվարությունն է, ինչի են պիտանի մեր գյուղական կառավարությունները իրանց քյոխվաներով, սուդիաներով և եսաուլներով, ինչի են պետք մեր պրիստավները իրանց ձրիակեր չափրարներով։ Դրանք ամենքն էլ հասարակությունների տված վարձովն են ապրում, բայց ի՞նչ օգուտ են տալիս հասարակությունների մտավոր զարգացմանը— ոչ մի, բացի վնասից։ Մինչդեռ
կարելի էր պարտավորեցնել, որ ամեն մի շինական կառավարություն իր փոստարկղն ունենար, շաբաթական նշանակած օրեր ունենար ստանալու և հանձնելու։ Ամեն մի պրիստավ նույնպես պիտի դրա համար հատուկ մարդ և փոստարկըղ ունենար։ Ոչ մի այդպիսի բան չկա։ Իսկ Աֆրիկայի վայրենիներն էլ մեր վիճակը չունեն այդ կողմանե, Այս անբանական դրությունը ինձ այն մտքին է բերել, որ ինչ ունիմ չուն իմ ծախեմ, տուն- տեղ և այլն և տեղափոխվեմ երկաթուղու գծի վրա գտնվող մեծ կայարանների մոտ։ Կարծեմ Ղարաքիլիսան ամենից հարմարը կլինի։ Այս մասին կխորհենք մի օր միասին։ Զատկին մտադիր եմ գնալ Գանձակ, այնտեղից- Բաքոս Աղջկերքս պահանջում են։ Ուրեմն,
եթե ողջ մնացի և չաքսորվեցի, շուտով կտեսնենք միմյանց։
Ես առողջ եմ, ունեցած տկարությունս երբեմն երևում է, բայց մի առանձին նեղություն չի տալիս։ Կինս տխուր է, որ գյուղումն է, իսկ ես ուրախ ։ Ասում եմ որովհետև երկու