սիս ճաշակը տարբերվում է ամեն կողմով, ե կ բաժանվենք, դու այնտեղ ապրիր, որտեղ կուզես և ինչպես կուզես, իսկ ես էլ որտեղ ուզենամ»։ Չի համաձայնում։ ...Մեր գյուղից նորություն շեմ կարող հաղորդել, ոչինչ նորություն չկա, բացի մեծ ձյունից, որ այս օրերս բավական եկավ և պինդ նստեց, մինչև զատիկ միտք չունի տեղիցը վեր կենալու։ Այստեղ ամենից հարուստը ըստ կեցության և ամենից աղքատը ըստ կարողության` ես եմ։ Ամենից քիչ ունենալով` ամենից էլ լավ եմ ապրում։ Մեր հարուստները խնայողությամբ փող են դիզում, ես չեմ խնայում, ուտում եմ։ Աստված հասցնում է։ Ի նչ հարկավոր է վաղվա համար մտածել։ Բայց ասա` ի նչ ես ուտում, որ ուտում ես։ Իհարկե այն, ինչ որ հարևանս ունի և չի ուտում։ Համադամ կերակուրներ հո չես գտնիլ գյուղումը։ Եվ ավելի լավ, որ չես գըտնիլ։ Դրանով համ ստամոքսդ առողջ կմնա, համ գրպանդ։ Էլի կգրեի, բայց էլ տեղ չկա։ Մերոնցից ձերոնց ողջույն։
30. ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԿԱՃԿԱճՅԱՆԻՆ
(Թիֆլիսից — Բաքու)
Սիրելի իմ Աստվածատուր
Վաղը` ամսիս երկուսին ճանապարհ եմ ընկնում դեպի Նոր-Նախիջևան, երկու տարի ժամանակով։ Իմ հասցեն կլինի В Нахичевань на Дону, Архимандриту Мхитару Тер- МкрТЧЯНу, հասցնել Ղազարոսին։ ներկա նամակովս մնաս բարև եմ ասում քեզ և այդտեղի իմ բոլոր բարեացակամներիս- ո՞վ գիտե` մեռնել կա, ապրել կա։ Ես շատ ու շատ շնորհակալ եմ Մարդասիրական ընկերության այն բարեսիրտ անդամներից, որոնք հիշելու արժանի են համարել ինձ իմ ծերության ժամանակ և օգնություն են ցույց տվել, Ամեն մի գրագետ պիտի գնահատե այս օգնությունը և ուրախանա տեսնելով, որ վերջաւգես հասավ: