Վանքը բոլորովին առանձնացած է մի խոր ձորում բարձր սարալանջի վրա, շրջապատված խիտ անտառով։ Ունի երկու հատ հորդաբուխ աղբյուր, որոնց ջուրը կարելի է անմահական համարել։ Պետք է զարմանալ Խորեն սրբազանի համբերության վրա, թե ինչպե՞ս է դիմանում այդ վայրենի անապատում, քանի որ այդ տեսակ կյանքի հարմար չէ ոչ իր բնավորությունը և ոչ կրթությունը։
39. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
(Թեոդոսիայից - Թիֆլիս)
Թեոդոսիա, ուր այսօր տեղափոխվեցանք։ Այսուհետրև մեր հասցեն կլինի Феодосия, Агаянцу, ուրիշ ոչինչ, թե նամակ լինի և թե՛ հեռագիր։ Նամակներդ ստացել եմ. երկար գրելու դեռ ժամանակ չունիմ։ Շնորհավորում եմ յոթերորդ զավակիդ լույս աշխարհ գալը։ Մարմնավոր բեղմնավորությունը առաջ կբերի և մտավոր։ Դու մեկ երկար նամակ գրի. չմոռանաս և տեր Օսեփի մասին գրել…
Այս հասցես տուր Աղաբեկին և «Տարազ»-ին։
40. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
(Թեոդոսիայից - Թիֆլիս)
Սիրելի իմ Ասլան-Բալա.
Գալու օրերս մոտենում են, դրա հետ միասին նեղ օրեր են գալիս, ոչ ծախսելու և ոչ ճամփի փող չունիմ. անակնկալ ծախսեր ունեցանք։ Աղաբեկին դրել եմ, քեզ տեսնի վարդապետից փող ստանալու համար։ Եթե դու առել և ծախսել
568