(1876-1881) և «Արձագանք», շաբաթաթերթը (1882-1898)։Իսկ մինչև խմբագրական ու հրապարակախոսական գործունեությանն անցնելը՝ Ա. Հովհաննիսյանն զբաղվում է գրքերի հրատարակության և առևտրի գործով, որն հետագայում ևս շարունակեց նա իր խմբագրական գործունեության զուգընթաց։ Աղայանի «Ուսումն մայրենի լեզուի» դասագրքի հրատարակիչն էլ եղել է նա։ Այդ առիթով էլ նրանք ծանոթանում ու բարեկամանում են, բայց հետո գժտվում և դառնում են անհաշտ հակառակորդներ։ Աղայանի և Արդ. Հովհաննիսյանի փոխհարաբերությունների մասին տես ներկա հրատարակության III հ., էջ 497-498 ծանոթագրությունները։
«…Վարժապետաց համար հատկացրած առաջնորդող գրքույկը» - նկատի ունի «Ուսումն մայրենի լեզուի» մեթոդական ուղեցույցը ուսուցիչների համար։ Տես այս հատորը, էջ 86-134 և համապատասխան ծանոթագրությունները։
էջ 136. Վեսսել Նիկոլայ Խրիստիանովիչ (1837-1906) - ռուս մանկավարժ և գրող, «Учитель» ամսագրի (1864-1882) և ապա 1885-1904 թթ. «Задушевное слово» ժուռնալ-ժոզովածուների խմբագիրը։
Միրոպոլսկի Սերգեյ Իրինեևիչ (1842-1907) - ռուս մանկավարժ, որը 60-ական թվականներին հայտնի է դառնում որպես «աղմկող-լիբերալ». Խարկովում կազմակերպում է կիրակնօրյա դպրոցներ, բայց հետագայում անցնում է ռեակցիոն եկեղեցականների բանակը։
Վոդովոզով Վասիլիյ Իվանովիչ (1825-1886) - ռուս անվանի առաջադեմ մանկավարժ Դ. Ուշինսկու (1824-1870) գաղափարական հետնորդներից։ Նա ռուս մանկավարժության պատմության մեջ նշանակալից տեղ է գրավում, որպես գրականության մեթոդիստ։ Հայտնի են նրա հետևյալ աշխատությունները՝ «Словесность в образцах» (1868), «Книга для первоначального чтения в народных школах» (1877—1878) և այլն։
- Միանսարյանց Միքայել (1829-1880) - գրական֊հասարակական գործիչ, որը հայտնի է առավելապես իր կազմած ու հրատարակած՝ «Քնար հայկական»՝ երգերի-բանաստեղծությունների ժողովածուով (1868)։
60-70-ական թվականներին, ապրելով Պետերբուրգում, այնտեղից գործուն մասնակցություն էր ցուցաբերում մասնավորապես մանկավարժական գրականության զարգացման գործին՝ մեծ մասամբ եվրոպական լեզուներից իր հանձնարարությամբ կատարված թարգմանությունների միջոցով։ Միանսարյանի այդ բնույթի լուսավորական գործունեության մասին Աղայանը խոսում է իր հուշագրության («Իմ կյանքի գլխավոր դեպքերը») մեջ (տես այս հատորը, էջ 402-403)։ Բացի իր հրատարակած թարգմանական երկերից և «Քնար հայկական» ժողովածուից, Միանսարյանն ունի նաև ինքնուրույն աշխատություններ, դրանցից հիշատակության արժանի է՝ «կանոնավոր և վայելուչ գրության պատմությունն ու տեսությունը, ծրագրական փորձառություն-հանդերձ զանազան ծանոթություններով, հավելվածներով և գրասեղանների ու անատոմիկական ստվերագրերով». Ս. Պետերրուրգ, 1872, «Հայկական կանոնավոր և վայելուչ գրություն (գաղափարներ, օրինակներ) սև մելանով տպած», Լեյպցիգ․ 1872 և այլն։ Աղայանը երբ գրում է, թե՝ «Մենք