Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շենք ընդունել... պարոն Միանսարյանցի պես բազմաթիվ թեք և հորիզոնական գծեր» — նկատի, ունի և անընդունելի է համարում «կանոնավոր և վա» չեչուչ գրության» այն ձևերը, որ հանձնարարում է Միանսարյանն իր վերը Հիշված մեթոդական ձեռնարկում։

ՀԱՐԿԱՎՈ՞Ր է ԱՐԴՅՈՔ Ը ՀՆՉՅՈԻՆԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈԻՍՈԻՑԻՋՆԵՐԻՍ

(138-149)

Գրվել է 1882 թ. և տպագրվել «Վարժարան» ամսագրի նույն տարվա նոյեմբերյան № 4, էջ 37—45, երկրորդ անգամ` «Աղայանր-մանկավարժ» ժողովածուում (էջ 116—126) և ապա` նախորդ չորս հատորյակի IV հատորում, էջ` 145—157։ Այս հոդվածով սկսվում է բանավեճ Աղայանի և մանկավարժ Սեդրակ Մանդինյանի (1844—1915) միջև` գրագիտության ուսուցման մեթոդիկայի, ըստ որում մասնավորապես Ը, հնչյունի դերի ու նշանակության շուրջը։ Մանդինյանը անօգտակար ու ավելորդ է համարում, մինչդեռ Աղայանը` ելնելով մայրենի լեզվի ուսուցման իր բազմամյա փորձից, ակնառու և համոզիչ հիմնավորում է Ը հնչյունի կարևորությունը հայոց լեզվից գրագիտություն ուսուցանելիս։ Շարունակելով Աբովյանի ոչ միայն գրական, այլև մանկավարժական ավանդները, Աղայանը թե իր դասագրքերով և թե իր մանկավարժական հոդվածներով նոր խոսք է ասում առանձնապես մայրենի լեզվի ուսուցման մեթոդիկայի բնագավառում: Գրագիտության ուսուցման գործում միակ ճիշտը համարելով Աբովյանի սկսած ու հիմնադրած հնչական մեթոդը` Աղայանը գիտականորեն հիմնավորում է այդ մեթոդը` առանձին կարևորություն տալով «Ը հնչյունի օժանդակությանը գրագիտություն ուսուցանելիս: Մանդինյանը առանձին հոդվածով պատասխանում է Աղայանին: Աղայանն այդ առթիվ գրած իր նոր հոդվածում տեսականորեն ոլ գործնականորեն ավելի հիմնավոր է դարձնում գրագիտության ուսուցման հնչական մեթոդի իր ըմբռնումը, մասնավորապես «Ը հնչյունի օժանդակության» կարե վորության խնդրում: էջ 138. ...«յուր «Նախաշավիղ» այբբենարանով...»— հայ նոր գրա¬ կանության և մանկավարժության հիմնադիր Խ. Աբովյանի (1805—1948) նախաշավիղ կրթության ի պետս նորավարժից» դասագրքի աոաջին մասը տպագրվել է հեղինակի կենդանության օրով, 1839 թվականից հետո (ստույգ թվականը հայտնի չէ), բայց արգելվել ու ոչնչացվել է, Մեզ է հասել միայն երկու օրինակ` այն էլ սկզբից ու վերջից պակասավոր։ Դրանցից մեկն ունե- ցել է Ղ. Աղայանը, որի արխիվում և պահվում է այն, իսկ մյուսը` համեմատաբար քիչ պակասավոր, գտնվում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, ուր աոաջինը նկատել է պրոֆ. Գ. Սևակը (տես նրա` «խ.Աբովյանի «Նախաշավիղի» մի նորահայտ օրինակ»` վերնագրով հոդվածը, ինչպես և բանասեր Արամ Բտբայանի` «Նախաշավիղի» պատմության ջարջը«