երկյուղը լինելով, հազար ու մին պառավական սարսափեցուցիչ բաներ են հավատացնում երեխայոց և խանգարում նոցա հոգեկան կարողությունը։ Գյուղերումը, ուր կարծես բոլորովին բնազդաբար են ապրում, ոչինչ ընտրողություն, ոչինչ զգուշություն բանեցնել չգիտեն երեխայոց համար։ Ինձ պատահել է տեսնել, թե ինչպես ձմեռային գիշերները, երբ կրակի չորս կողմով շարված՝ նոբաթով հեքիաթներ են ասում, որոց նույնիսկ պատմիչները հավատ են ընծայում իբրև ստույգ եղելությանը, նրա միջի դևերը, քաջքերը, կախարդները և այլն, այնպիսի զարհուրանք են բերում ջահել լսողների վերա, որ շուտ֊շուտ հետ են մտիկ տալիս դեպի դուռը, կարծելով, որ այնտեղից պիտի ներս թափին դեվերը և կուլ տան իրանց, ուստի և ստեպ֊ստեպ դեպի կրակն են սողվում, կարծելով, թե նորա մեջ պիտի գտնեն ազատության հնար։
Այս հանգամանքը նկատում են մեծահասակ կնանիք, բայց այնքան սովորական բան է դառած այդ նրանց համար, որ ծիծաղում են, թե մենք էլ փոքր ժամանակներս այդպես վախենում էինք, բայց հիմի այնքան չէ։ Բայց մեծ վախողներն իրանք են, թեև ամաչում են ասելու։ Եվ արդարև, չնայելով դրանց կոշտ ու կոպիտ կերպարանքին, մի ամենաչնչին դիպված դրանց մահվան մահճի մեջ է ձգում։ Դոքա չեն վախենում ոչ մարդուց և ոչ գազանից, այլ այնպիսի բաներից, որ ամենևին չկան։ Դավրիշը պոզը փչեց, ուրեմն օջախը պիտի հանգչի, շունը ոռնաց, ուրեմն տերը պիտի մեռնի, աչքը խաղաց, ուրեմն կամ ոտը պիտի կոտրվի կամ մարդու հետ պիտի կռվի։ Վատ երազ է տեսել, հոգին հանգիստ չէ, օրերով սպասում է մի սարսափելի պատահարի, գլուխը ցավում է, ուրեմն աչք է դիպել, կամ խաչից է, և այլ հազար ու մեկ կեղտոտ և ազգակործան ցնորաբանությունը, և մահառիթ ազդեցություն ունեցող մեր ժողովրդի վերա։ Շատ ժամանակ չէ, որ մեր Ղարաբաղումը