մի մարդ խլացավ միմիայն նորա համար, որ գերեզմանատանից կարճք էր տարել տուն այրելու համար։
Այս մարդն էր Խաչանու մհալի Խանապատ գյուղից Ծատուր անունով մեկը։ Սա մի անգամ գնում է, որ անտառիդ փայտ բերե, բայց գերեզմանատան մոտով անցնելիս տեսնում է, որ այնտեղ փայտեր շատ կան ածած, որոց ոչ ոք չի համարձակվում ձեռք տալ, վեր է առնում սրանցից մի քանիսը և տանում տուն։ Բայց վախենալով, որ մի գուցե
դորանից մի վնաս պատահի, ասում է յուր կնոջը, որ այդ մեռելներու կարճքերն են, որ թեպետ բերի, բայց վախենում եմ։ Կինն ասում է, իրա՛վ վախենալու է, մյուս անգամ չբերես։ Սա էլի գնում, բերում է և առավել սկսում է վախենալ, ըստ որում խոսք էր տվել մյուս անգամ չբերել, և հույս ուներ, որ առաջին անգամի համար կներեն իրեն մեռելներր։ Բայց գիշերը երազում տեսնում է, որ իբր թե մեռելները եկել են յուր վերա կռիվ և սաստիկ նախատում են, թե ինչո՞ւ սա ձմեռ ժամանակ նոցա առանց փայտի է թողնում։ Ծատուրր պատմում է կնոջը յուր երազը, սակայն երրորդ անգամ ևս գնում է փայտ բերելու և յուր անկոտրուն համառությամբ էլի գերեզմանատնիցն է վերցնում, բայց դողդողալով, կարծես մի սարսափելի գողություն է անում, և ուր որ է պիտի բռնվի։ Փայտերը ուսին դրած, մի քանի քայլ դեպի տուն տանելուն պես, հանկարծ մի ձայն է ընկնում ականջը։ Սա՝ որ արդեն սպասում էր մի այդպիսի բանի, էլեկտրական արագությամբ վեր է թռչում և ետ նայում, տեսնում է, որ ոչ ոք չկա։ Մի սաստիկ սարսուռ է գալիս սորա վերա, նկատում է, որ յուր շնչառության ձայնը ինքը չի լսում, և սկսում է հազալ, ձայն տալ և խոսիլ ինքն իրան բայց ոչինչ չի լսում։ Սա շփոթվում է և չի իմանում, թե արդյոք և մնջվել է և խլացել, թե՞ միայն խլացել է կամ միայն մնջվել։ Վերջապես վազում է տուն և սկսում է բոռալ, թե լսո՞ւմ եք արդյոք ձայնս, իմանո՞ւմ եք ինչ եմ ասում.