Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մոսկվայում՝ անվանի հրապարակախոս֊գիտնական, մեծ լուսավորիչ Ստ. Նազարյանի (1812—1879) խմբագրությամբ և հեղափոխական֊դեմոկրատ Միք. նալբանդյանի գլխավոր աշխատակցությամբ։ «Հյուսիսափայլը» հայ պարբերական մամուլի ամենաառաջադեմ օրգանն էր։ — «Հայկական թիատրը բուսավ»— արևելահայ թատրոնի հաստատուն սկիզբը եղել է Թիֆլիսում 1860 ֊ական թվականներին։ — «Չամուրչու «Երևակը»» — արևմտահայ հետադեմ հրապարակախոս Չամուռճյանը (1801 —1888) — (լրիվ անուն֊ազգանունն է Հովհաննես Տերկարապետյան Տերոյենց Չամուռճյան Պրուսացի պատվելի) «Երևակ» պարբերականի (1857—1867) հրատարակիչ֊խմբագիրն է` հայ առաջադեմ դեմոկրատական հոսանքի ամենակատաղի հակառակորդը, որի խավարամոլությունը հասնում էր դիվապաշտության` դևերի գոյությունն ընդունելու հավատին։ «Սըվաճյանի «Մեղուն»—Հարություն Գ. Սըվաճյանը (1831 —1874) արևմըտահայ դեմոկրատական ազգային ազատագրական շարժման ամենա ականավոր դեմքն է, հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանի գաղափարական զինակիցը։ «Մեղու» (1856 —1874)—պարբերականը, որ հիմնադրել ու խմբագրում էր Սըվաճյանը մինչև 1872 թ., արևմտահայ մամուլի ամենաառաջադեմ օրգանն է, որը վերջին երկու տարիներին խմբագրում էր հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանը (1843—1891)։ Էջ 283. «Վարագա լեռներից իջավ Խրիմյանը»— Մկրտիչ վարդապետ Խրիմյանը (1820 — 1907) 50—60—70-ական թվականների արևմտահայ ազգային֊ազատագրական-դեմոկրատական շարժման ամենա ազդեցիկ դեմքերից էր, որի անձնուրաց լուսավորական և ազգային֊քաղաքական գործունեությունն արժանացել էր հեղափոխական-դեմոկրատ Միք. Նալբանդյանի դրվատական գնահատականին։ — «Այցելեց Վրաստանը»—«1861 թ. սկզբի ամիսներին Մ.վ.Խրիմյանը Գար. Սրվանձտյանի ուղեկցությամբ գալիս է Կովկաս (էջմիածին, Թիֆլիս, Շուշի և այլն) Վարագա վանքի գիշերօթիկ դպրոցի և «Արծվի Վասպուրական» շաբաթաթերթի պահպանման համար նյութական օգնություն ստանալու։ Էջ 284. Վարդան Մամիկոնյան— 451 թ. մայիսին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտի նշանավոր հերոսը։ «Շուտով թռցրին նրան դեպի իր բույնը` Վարագը»—Աղայանն ակնարկում և իբրև լավատեղյակ ժամանակակից վկայում է այն փաստի մասին, թե ինչպես ցարական գործակալների հետապնդումների հետևանքով Խրիմյանը հարկադրված եղավ ավելի վաղ, քան ինքը ծրագրել էր, վերադառնալ Վարագա վանքը։ Եվ պատահական չէ, որ Աղայանի այս երկի երկրորդ հրատարակությունն արգելելու մասին` Կովկասի Գրաքննչական կոմիտեի 1893 թ. մայիսի 21-ի Գաղտնի գրության մեջ, առանձնապես նկատի են առնված աշխատության այն էջերը, որոնք նվիրված են Խրիմյանի հայրենասիրական ազատակոչ քարոզներին։ Տես այս Կոմիտեի հիշյալ գաղտնի գրությունը: