մարանում աշխատելիս մաահոդված էր, որ երկը աոանձին գրքով հրատարակվի լավ սրրագրված, որպեսզի գրքում չլինեն այն է «աներևակայելի սխալները», որ նկատել էր նա «Մուրճ»-ում` 1893 թ. ապրիլյան համարից սկսած: Այդ մասին նա գրում է իր սրտակից բարեկամին` Հովհ. Թումանյանին. «Սիրելի Ծհաննես, ազնիվ բարեկամ, ...Երբ որ «Մուրճ»-ից արտատպելիս լինեն «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» աոանձին գրքի համար, գրաշարին ասա, որ առաջ քեզ ցույց տան, որ սրբագրությունը տեսնես` ձեռագրի հետ համեմատելով։ Լավ հասկացիր, «Մուրճ»-ում տպվելուց հետո արտատպելիս պետք է նորմեկանց սրբագրես գրքի համար, որովհետև «Մուրճ»-ը տպում է համարյա առանց սրբագրելու Արասխանյանին բան չասես, կնեղանա։ Այնպիսի սխալներ կան, որ երևակայել ոչ ոք չի կարող, խոզը դառել է խաչ, Լովսեփը` Հովհաննես, Հովնանը` Ասլան, յոթը` նույն, և ուրիշ ինչե՜ր, ինչե՜ր ասես որ չկա։ Այսուամենայնիվ իրան բան մի ասիլ։ Թող «Մուրճ»-ումն ինքը սրբագրի, դու միայն գրքիս համար սրբագրիր» (տես այս հատորը, էջ 533) ի պատասխան Աղայանի այս նամակի, Թումանյանը 1893 թ. նոյեմբերի 18-ին հայտնում է, որ նրա խնդրանքը կատարելու է, հանձն առնելով գրքի սրբագրությունը։ Թումանյանը գրում է. «Արասխանյանին կտեսնեմ և «Մուրճ»-ից արտատպելիս Ձեր կյանքի գլխավոր գծերի սրբագրությունը նորից կնայեմ» (Հովհ. Թումանյան, «Երկերի ժողովածու», V հատոր, էջ 79) Սակայն Թումանյանը հնարավորություն չի ունեցել իր խոստումը կատարելու, որի հետևանքով էլ գիրքը Լույս է տեսել բազմաթիվ սխալներով, որոնց երկու էջ գրավող ցանկը` «Վրիպակներ» վերնագրով, դրված է գրքի (1893 թ. հրատարակության) վերջում։ Աղայանին ուղղված Թումանյանի նամակներից մեկում (1894 թ. մարտի 4) հիշվում է մի ուշագրավ փաստ, որը վկայում է Աղայանի երկի անմիջական ազդեցության մասին, որպես ինքնակենսագրական հուշագրության ժանրի երկի։ Թումանյանի նամակից տեղեկանում ենք, որ Աղայանի մոտիկ բարեկամ, անվանի մանկավարժ Սարգիս Բեգնազարյանն էլ 1894 թ. սկզբներին սկսել էր գրել իր ինքնակենսագրությունը` հետևելով Աղայանի օրինակին։ «Ի դեպ,— ասում է Թումանյանն իր նամակում,— Բեգնազարյանն էլ յուր ինքնակենսագրությունն է գրում, անցյալ օրը մոտն էի,— կարդացինք, վիպական ձևով է գրում» (Հովհ. Թումանյան.— «րԵրկերի ժողովածու», հ. V, էջ 87)։ Բայց Աղայանի երկի պատմականորեն նշանակալից տեղը որոշելու համար, հարկ է Հիշել, որ այն իր գրության և աոաջին տպագրության ժամանակով նախորդում է Պ. Պռոշյանի նշանավոր «Հուշիկներ»-ի հրատարակությանը (Պռոշյանի «Ինքնակենսագրությունը» գրվել է 1886 թ., բայց աոաջին անգամ «Հուշիկներ» վերնագրով, «Օրագրի» հետ միասին, լույս է տեսել
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/619
Արտաքին տեսք