Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարխուդարյանն իրավացի չէր։ Աղայանը բանակռվում էր Մխիթարյաների ու նրանց ազդեցության ենթակա պոլսահայ բանասերների դեմ հայոց լեզվի ուղղագրության հարցերի շուրջը։ Եզըափակելով իր բանակռիվը Աղայանն, այո՛, խորապես համոզված իր հայացքների ճշտության մեջ, հոդվածի «Վերջաբանն» ավարտում է իր տեմպերամենտին հատուկ ոճով և հետևյալ սպառնալիքով» ․


«Մենք ասացինք մերը... թող մեր հակառակորդները բազմալեզվյան բառերով մի նախշուն պատասխան գրեն։ Մենք ամենքի բերանը ծեփելու համար՝ շաղախի ահագին թումբեր ունենք ի պաշտպանություն մեր մայրենի և անարատ լեզվի» «Երկերի ժողովածու», հ. 3, էջ 420)։


— «Դա էր գրել ավել «Նոր-Դար»-ում իմ դեմ - ըստ երևույթին նկատի ունի Մանուկ «Գրաբարի երկբարբառները և ու, թե, թեվ» վերնագրով ընդարձակ հոդվածը' «նոր-դար» թերթի 1890 թ նոյեմբերդկտեմբերյան մի շարք համարներում (№ № 187—191, 193—194, 196— 197)։


Էջ 521. «Մանդինյանցը ... մի հայհոյալից նամակ էր գրել «Մուրհ»-ին» — այդ նամակը չի պահպանվել ո՛չ Արասխանյանի «Մուրճ»-ի և ոչ էլ Սեդրակ Մանդինյանի արխիվում։


— «Դրանց հետ միացած է և «Մշակ»-ը — Աղայանը, հավանաբար, նկատի ունի Խ. Մալումյանի «Լեզվի ուղղագրության հարցը» վերնագրով առաջնորդող հոդվածը «Մշակ»-ի 1890 թ, մարտի 12-ին 104-ում։


Էջ 522. «Հանձնարարությունդ Րաֆֆու այրու մասին է...» —խոսքը «Խենթ» վեպի տպագրության համար Րաֆֆու կնոջից՝ Մ. Բարխուդարյանի ստանալիք պարտքին է վերաբերում ։ Տես այդ մասին Աղայանի հաջորդ 2891 թ. մարտի 12-ի նամակը։

11. ՄԿՐՏԻՉ ԲԱՐԽՈԻԴԱՐՅԱՆԻՆ


(523—524)


Առաջին անդամ տպագրվել է ԳԺ 1-ին գրքում, էջ 483 — 485, ապա' «Երկեր», հ. 4, էջ 484 — 486,


էջ 523. «Ստացա նամակդ» — խոսքը վերաբերում է Մ. Բարխուդարյանին. թ. փետրվարի 18-ի նամակին, որ գրված է ի պատասխան Աղայանի փետրվարի 11-ի նամակի,


— Հակոբ Ղազարյան (1865—1926) — Աղայանի մոտ բարեկամներից էր որից ստացված մի շարք նամակներ (գրված 1890-ական թվականներին) պահվում են Աղայանի արխիվում, «Սիրելի հայրիկ» «Անփոխարինելի հայրիկս»,— այդպես են սկսվում նրա նամակները ուղղված Աղայանին, Ղազարյանն աշխատակցել է «Աղբյուր» ամսագրին, իսկ հետագայում հայտնի է դառնում իբրև ականավոր քրդագետ Լազռ ծածկանունով։


— Մելիք Ագարյան — հայ խոշոր կապիտալիստ։