Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/659

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Շնորհակալ եմ քաշածդ նեղության համար» - Աղայանը շնորհակալություն է հայտնում «Արություն և Մանվել»-ի 3-րդ մասի տպագրությանը հետևելու համար։


- «Տերտերիս գրել եմ» - նկատի ունի մանկավարժ Սարգիս Բեգնաազարյանին, որն այդ շրջանում քահանա էր ձեռնադրվել։


- Տեր-Ղևոնդյան Նիկողայոս (1848-1920) - մանկավարժական գործունեության զուգընթաց զբաղվում էր նաև հրատարակչական ու գրքի առևտրի գործով։


- «Սրբագրությունը տեսնես՝ ձեռագրի հետ համեմելով» - Հովհ. Թումանյանն իր ն. թ. նոյեմբերի 18-ի նամակում խոստանում է Աղայանի խնդրանքը կատարել՝ «Մուրճ»-ից արտատպելիս՝ սեր կյանքի գլխավոր գծերի սրբագրությունը նորից կնայեմ», - ինչպես գրում է նա (Հովն. Թումանյան - «Երկերի ժողովածու», հ. 5, էջ 79)։


- «Փիլիպին ասա» - խոսքը վերաբերում է հրատարակիչ Փիլիպոս Վարդազարյանին։


- «Ուղարկիր բանաստեղծություններդ» - նկատի ունի Հովհ. Թումանյանի նոր լույս տեսած «Դաշնակներ» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն։


- «Նրա «Մարգարիտը» և «Պապիկն ու թոռնիկը» - Մ. Խրիմյանի երկերիցն են։ Դրանցից 1-ինի Լրիվ վերնագիրն է՝ «Մարգարիտ արքայության երկնից», որը, մյուսի հետ միասին, 2-րդ հրատարակությամբ լույս են տեսնում 1894 թ.։


- «Մեր կուսակցության…» - նկատի ունի իրենց հետ միասին հայ ազգային հասարակական ու մշակութային կյանքի հարցերում համախոհ այն մարդկանց, որոնք 90-ական թվականների սկզբին կապված էին «Մշակ»-ի հետ՝ ի հակադրություն «Նոր-դար» և «Արձագանք» պարբերականների։


Էջ 534. «Արիսաակեսի հրաժարականը…» - խոսքը վերաբերում է Արիստակես եպ. Սեդրակյանի՝ Գևորգյան ճեմարանի տեսչի պաշտոնից հրաժարվելուն։


- «Նոր-Դար»-ումն ինչ որ տպված էր…» - նկատի ունի «Նոր-Դար»-ի 1883 թ. հոկտ. 12-ի համարում (№ 177) տպված լուրը և նույն թերթի հոկտ․ 23-ի № 186-ի առաջնորդողը, որ վերաբերում է Խրիմյանի կարգադրությամբ կատարված փոփոխություններին։


- Սուրենյան - խոսքը Գևորգ եպ. Սուրենյանի մասին է։


- «Ներփակյալ հողվածը…» - Աղայանի այս նամակին Թումանյանի գրած պատասխանից տեղեկանում ենք, որ հիշյալ հոդվածն ունեցել է «Խավարամիտների գլխացավը» վերնադիրը։ Թումանյանը հոդվածը հանձնում է «Մշակ»-ի խմբագրության, որը տպագրում է այն, իբրև դեկտեմբերի 1-ին էջմիածնից գրված «նամակ խմբագրության» (տես «Մշակ», 1893 թ., դեկտեմբերի 21, № 23)։