Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/660

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

19. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

(535)

Առաջին անգամ տպագրվել է գժ 1֊ին գրքում, էջ 517 և ապա` «Երկեը», Հ, 4, 505 —506։ Այդ երկու տեղերումն էլ նամակի գրության թվականը` ինքնագրի սխալ ընթերցման հետևանքով, նշվել է 1899 թ. նոյեմբերի 26, մինչդեռ ինքնագրում դրված է 1893 թ., նոյեմբերի 26։ Էջ 535. «Ամսիս 18-ին գրած նամակդ ստացա» — նկատի ունի Հ. Թումանյանի 1893 թ. նոյեմբերի 18-ի նամակը (տես նրա «երկերի ժողովածուն», հ. 5, էջ 78 — 80)։ — «Բաց նամակ շեմ ստացեյ» — այդպես է գրում Աղայանն ի պատասխան Թումանյանի այն հիշեցմանը, թե` «Բաց նամակիս չպատասխանեցիք» (տես նույն տեղ, էջ 78)։ Թումանյանի այդ «Բաց նամակը» մնում է անհայտ։ — «Գրքի գինը» — խոսքը վերաբերում է Աղայանի «Արություն և ՄանՎել» վեպի 3-րդ գրքույկին։ — Մովսես — խոսքը վերաբերում է Մովսես Վարդանյանին, Աղայանի` Թիֆլի և ապա էջմիածնի տպարանական ընկերոջը, որ դարձել էր տպարանատեր։ 80—90-ական թվականներին Աղայանի գրքերը մեծ մասամբ նա էր տպագրում:

20. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

(535-536)

Տպագրվել է 1-ին գրքում, էջ 496—497 և ապա «երկեր», հ. 4, էջ 489 — 490։ Էջ 535. «Մի ամիս աոաջ նամակ ես գրում» — 1894 թ. հունվարի 11֊ից Հաշված «մի ամիս առաջ» — կնշանակի մոտավորապես` 1893 թ. դեկտեմբերի սկզբի 10-օրյակը կամ ն. տ. նոյեմբերի վերջին 10-օրյակը։ հայտնի չէ Աղայանին հասցեագրված այդպիսի բովանդակությամբ մի նամակ, որը Թումանյանը գրել է իր նույն տարվա նոյեմբերի 18-ի նամակից հետո մինչև 1894 թ. հունվարի 10-ը։ -«Դաշնակներ»-դ էլ ստացա» — Հովհ. Թումանյանի բանաստեղծությունների վերը հիշված ժողովածուն, որն հրատարակվել էր Թիֆլիսում 1893 թվականին, էջ 536. Սիմոն Պաոավյան — շուլավերցի ունևոր վաճառական, Աղայանի և Թումանյանի բարեկամներից։ Նրա «երկու նամակը» (1893 թ. սեպտ. 22-ի և դեկտ. 28-ի) և հետագայում գրած մի քանի նամակները պահվում են Աղայանի արխիվում ։ — «Իմ գրքի բանն ի՞նշ եղավ...»— խոսքը վերաբերում է «Արություն և Մանվել» վեպի 3-րգ գրքույկիՆ։