Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էջ 548 «Լսում եմ , որ մեզանից մի քանիսին... աքսորելու են։»—թե ինչպես էր Աղայանը լսել իրենց ամիսի քանիսին» աքսորելու մասին, հայտնի չէ աչքը լսածն ստույգ էր։ Ղ․ Աղայանը մի խումբ այլ մտավորականներ' գրող Ատրպետը, մանկավարժ Հովհ. Տեր-Միրաքյանy, հրապարակախոս և հասա» իսկական գործիչ Ալեքս. Ստեփանյանը (սև Սանգրոն), հրապարակախոս դրական-քննադատ Երվանդ Ղազարյանը հասարակական գործիչ Ռ. Խանազագը և ուրիշներ' երկու տարով աքսորվում են Նոր-Նախիջևանա։


«Եթե... տեղոքը մի բան գիտես, ցրիր ինձ...»— թե ինչ ( պատասխանել Թումանյանը Աղայանի այդ հարցում ին, հայտնի չէ, բայց Աղայանի այս (1898 թ. հունվարի 14-ի) նամակի արձագանքը կա Թումանյանի նույն տարվա փետրվարի 22-ի նամակում ուղղված Արամ Նազարեթյանին։ Նկատի ունենալով Աղայանի այս նամակը' Թումանյանը գրում է.


Աղայանից անցյալ օրերը նամակ ստացա...։ Հարցրել էր, թե' ճիշտը իրան աքսորում են, թե չէ։ Այստեղ հարցուփորձ արի, ասում են այլևս ոչ ոքի չեն աքսորելու» (Հովհ. Թումանյան— <<Երկերի ժողովածու», հ. V, էջ 135)։ Հակառակ այդ Հասում են»-ի, Աղայանն իր կնոջն ու երկու երեխայի (Մուշեղի և Լուսիկի) հետ միասին, նույն տարվա մայիսի 2֊ին Սև ծովի վրա» լով մեկնում է իր աքսորավայրը' Նոր-Նախիջևան։


«տերտերին և ձերայնոց» — տերտերը Հովհ. Թումանյան ի հայրն է Թադեոս քահանան։


29. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ


(548-551)


Առաջին անգամ տպագրվել է <<Տեղեկագիր» 1938 թ., գիրք առաջին, էջ 126 —129, մասնակի կրճատում ով, այնուհետև Հերկեր», հ. IV, էջ 496— 499։


Էջ 548. «Բաց նամակդ ստացա...» — հայտնի չէ, թե ուր է մնացել Թումանյանի այդ <<բաց նամակը»։


— «Երկար նամակդ չեմ ստացել» — ինչպես գրում է Աղայանր' մեզ անհայտ վերոհիշյալ <<բաց նամակում» Թումանյանր հիշեցրել է Աղայանին իր ուղարկած այդ երկար նամակի» մասին, որր նույնպես անհայտ է. ուր է մնացել մեզ առայժմ հայտնի չէ։ Բայց ընդհանար առմամբ ասենք, որ Աղայանի աքսորի տարիներին Թումանյանից ստացած Նամակներից ոչ մեկը կամ չեն պահվել և կամ գտնվում են մեզ անհայտ մի արխիվում։


«Շնորհակալ եմ ուրախ լուրիդ ճամար» — հայտնի չէ, թե այդ ինչ <<ուրախ լուր» է հաղորդել Թումանյանն իր <<բաց նամակում», ըստ երևույթին, հենց այն, ինչ որ Թումանյանր գրել է նույն տարվա փետրվարի նամակում' ուղղված Արամ նաղարեթչանին, թե' Հ...ասում են այլևս ոչ ոքի չեն աքսորելու...»։ Բայց թե ինչքան անճիշտ ու անստույգ է եղհլ Թումանյանի լսածը, գա հերքվում է' Հ Պրիստավի ձեռքով երկու անդամ հաջորդաբար» բերված այն Հպաշտոնական թղթերով», որոնք հանձնված էին անձամբ Աղա