Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/679

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

47. ՍՄԲԱՏ ՇԱՀԱՋԻՋԻԾ

(578)

Տպագրվել է նախ ԳԺ 1-ին գրքում, էջ 526 և ապա` «երկեր», հ. IV, էջ 513 Ընդառաջելով` այդ ժամանակ դեռ երիտասարդ, բանաստեղծ Դերենիկ Դեմիըճյանի (1877—1956) խնդրանքին` Աղայանն իր այս նամակով Ս. Շահազիզին երաշխավորում է, որ Դեմիրճյանն արժանի է նյութական օգնության, որ տրամադրված էր ցույց տալու նրան Ս. Շահազիզը «Աբովյան-Նազարյան» գրական ֆոնդից: Աղայանի հանձնարարած ու երաշխավորած «նոր հուսատու տաղանդներից մեկը»` հետագայում դարձավ 20-րդ դարի հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկը, ըստ որում` ամենամեծ վիպագիրն ու դրամատուրգը սովետահայ գրականության մեջ։

48. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ

(578-579)

Տպագրվում է առաջին անգամ։ Էջ 579. «Մի խրեստոմատիտ (Հայ գրողներ)» — դա հայկական միջնակարգ դպրոցների բարձր դասարանների համար իբրև հայ գրականության ձեռնարկ֊դասագիրք, հրատարակված «Հայ գրողներ» վերնագրով, երկհատորյակն է, որի 1-ին հատորը վերնագրված է «Ռուսահայ գրողները (1909 թ.)։ իսկ 2-րդ հատորը «Թուրքահայ գրողներ» (1910 թ.): Հատորների վերջում տրված են հայ գրողների համառոտ կենսագրական բնութագրականներ, որոնց մի զգալի մասը («Հովհ. Թումանյան», «Ավ. Իսահակյանյ», «Վրթ. Փափազյան», «Հակոբ Հակոբյան» և այլն) գրել է Աղայանը, որն և այդ «քրեստոմատիայի» պատրաստման գործի հեղինակավոր ղեկավարն է եղել։

49. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ

(579-580)

Տպագրվում է առաջին անգամ։ Էջ 579. «Նամակդ ստացել եմ» — նկատի ունի Ալ. Ծատուրյանի 1909 թ. փետրվարի 7֊ի նամակը, որ գրել է նա ի պատասխան Աղայանի նախորդ (1909 թ. հունվարի 28-ին) նամակի։ Ծատույանի այդ և մի քանի այլ նա¬ մակներ` ուղղված Աղայանին, պահվում են վերջինիս արխիվում: