Այս էջը հաստատված է
վարմունքը ըստ կարելույն միանման լինեին: Որքան որ մի աշակերտ յուր անուղղա վարմունքովը կարող է ապականել յուր ընկերակիցներին, նույնպես և մի վարժապետ յուր սնափառական և դաստիարակին անվայել ձևերովն ու խոսքերովը կարող է մի ամբողջ խումբի բարոյական ճիգն ու ջանքը ի դերև հանել։ Ուստի ես մի պատիժ միայն կարող եմ նշանակել թե′ վարժապետաց և թե՛ աշակերտաց համար։ Ա′յն վարժապետը, որ աշակերտին ուղղելու շնորհքը չէ ցույց տալիս, նա պիտի արտաքսվի որպես անընդունակ, և ա′յն աշակերտը, որը ոչ մի բարոյական հնարով չի ուղղվիլ, նրան առանց որևիցե ուրիշ պատիժ տալու պետք է արտաքսել։
1874