փոփոխությունը երեք հոգու համար միայն վնաս եղավ, որոնք զրկվեցան պաշտոնից։ Սոցանից առաջինն՝ էր տիկին Եվանգելիդան, որի մասին «Մեղու»-ի մեջ քանի մի անգամ բողոքվեցավ։ Սորա տեղ հրավիրվեցավ օրիորդ Պետրովան, որ հայ մոր աղջիկ լինելով և տեղացի՝ յուր նախորդուհուց այն ավելի արժանավորությունը ունի, որ գիտե հայերեն և ունի սիրով և քաղաքավարի կերպով վարվել, որից զուրկ էր տ. Եվանգելիդան։ Մյուս հրաժարվածներն են պ. և տ. Գյուլումյանցներն։ Սոցա տեղ հրավիրվեցան ա. Հ. Ղուկասյանց, որ պատիվ կբերի ամեն մի բարեկարգ ուսումնարանի. բ. Ա. Արշակունի, թվաբան արհեստով և բնավորությամբ և գ. Ա. Տեր֊Սարգսյանց, որի վայելչագրության և նկարչության մեջ ունեցած տաղանդը հայտնի է Ներսիսյան դպրոցի բոլոր վարժապետներին։ Սոքա են Հոգևոր դպրոցի առաջնակարգ վարժապետները։ Բացի սոցանից հրավիրված են տիկին Փեփրոնիա, որպես վերակացուհի և օգնականուհի ձեռագործությանց մեջ, և նորա ամուսինը պ. Սարիբեկ Տեր֊Մելիքսեթյանց, որպես վերակացու և օգնական նախակրթարանի մեջ։
Այսպես հառաջ է գնում Օրիորդաց դպրոցը սկսյալ ներկա տարվա ուսման տարեսկզբից առանց որևէ փոփոխության, ուր ոչ միայն խաոս չկա, եթե միայն խաոս ասելով պարոնը անկարգություն է ուզում ասել, այլ ըստ կարելույն կարգ ու կանոն։ Եվ եթե այս բարեկարգությունը եղած է նույն տեղի հոգաբարձուաց ու նոցա գերապատիվ նախագահի շնորհիվ, էլ ավելորդ է ապացուցանել, որ Օրիորդաց դպրոցում չկա և ոչ մի հոգաբարձու, որ յուր ուսումնասիրությամբը և սրտեռանդ հոգացողությամբը ետ մնար տղայոց դպրոցի որևիցե հոգաբարձուից։ Իսկ ինչ որ վերաբերում է հոգաբարձուաց ժամանակի լրանալուն, այդ ճշմարիտ է։ Մեր հոգաբարձուք պատրաստ են իրանց հրաժարականը տալու, բայց որ ժողովրդի ալարը գալիս է նոր ընտրություն անել, այստեղ ո՞վ է մեղավոր։
1.Արդարև ցավալի էր սոցա հրաժարվիլը, բայց փոխադարձաբար
անձնական կիրքերը ինչ ասես, որ չանեն։