Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հէնց այն հանգամանքը, որ առարկաների աւանդումը Շանշեանը մայրենի լեզուի էր վեր ածել, բաւական էր, որ ոմանք հաշտ աչքով չը նայէին նրա վրայ։ Դրա վրայ աւելացաւ մի սուտակասպաս զրպարտութիւն՝ իրրև թէ Ներսէսեան դպրոցում հակապետական երգեր են երգւում, առարկաներ աւանդւում։ Գաղտնի ոստիկանութիւնը, իրան Հասած այս տեղեկութեանը կամ կատարեալ հաւատ չընծայելով և կամ թերևս ծերունի կաթողիկոսին վշտացնել չը կամենալով, փոխանակ ինքնին քննութիւն կատարելու, այդ բանը յանձնեց դպրոցի հոգաբարձութեանը, որի կատարած քննութեամբ չը հաստատուեցին ի հարկէ Շանշեանին վերագրուած յանցանքները։ Բայց և այնպէս Շանշեանին Ներսէսեան դպրոցից հեռացնելն արդէն որոշուած բան էր։ Եւ եթէ նրա տեսչութիւնը մօտ եօթը տարի տևեց, դա վերագրել պէտք է հայ մանկանց բաղդին և կաթողիկոսի կենդանութեանը։

Բայց հէնց որ Նորին Օծութիւնը վախճանուեց, դպրոցի և նրա սաների բաղդն ևս անցաւ։

Եւ տխուր դերը կատարեց, չը գիտեմ ինքնուրոյնաբար արդեօք թէ այլոց թելադրութեամբ կամ ներշնչմամբ։ Սարգիս եպիսկոպոս Ջալալեանը, որ Շանշեանի երկամսեայ տեսչութեան ժամանակ Վրաստանի թեմական գործերի քննիչ էր նչանակուած Ներսէս կաթողիկոսի կողմից և որր այդ յանձնարարութիւնը աւարտելուց յետոյ Պատկանեան Գաբրիէլ քահանային պէտք է փոխարինէր տեսչի պաշտօնում։ Սակայն, ինչպէս իր տեղում տեսանք, Շանշեանը շուտով Թիֆլիս վերադառնալով, վերստին ստանձնեց տեսչութիւնը։

Բայց եթէ Ջալալեան եպիսկոպոսին չը յաջողուեց Ներսէսեան դպրոցի տեսուչը դառնալ, նրան յաջողուեց Վրաստանի և Իմերէթի թեմի առաջնորդը դառնալ։

Ջալալեանի առաջնորդութեան շրջանը շատ հետաքրքրական կողմեր ունի, որոնք սերտ կերպով կապուած են Մատթէոս Առաջինի կաթողիկոսութեան հետ։ Բայց ինչպէս այդ շրջանի, այնպէս և Մատթէոսի կաթողիկութեան պատմութիւնը գրելու ժամանակը տակաւին չի եկել։ Ուստի թող ընթերցողը առայժմ բաւականանայ այն չոր ու ցամաք և թերի տեղեկութիւններով, որոնք վերաբերում են Պետրոս Շանշեանի Ներսէսեան դպրոցից իսպառ հեռանալուն։

17.

Թեմի առաջնորդութիւնն ընդունելով, Ջալալեան Սարգիս եպիսկոպոսը հոգաբարձութեան խորհրդակցութեամբ՝ գրաւոր յայտնեց Շանշեանին, որ Ներսէսեան դպրոցում առարկաների դասաւանդումը այսուհետև պիտի լինի մասամբ ոուսերէն, մասամբ էլ ֆրանսերէն։ Բացի դրանից թէ հոգաբարձական, թէ մանկավարժական ժողովներին և թէ նունիսկ դասախօսութիւններին մի յատուկ պաշտօնեայ պէտք է ներկայ և մասնակից լինի, և թէ վերջապէս դպրոցից պէտք է վերանան Շանշեանի ներմուծած կարգերն ու կանոնները։

Եւ որպէսզի Շանշեանը իրաւունք չունենայ յենուելու հանգուցեալ կաթողիկոսի վրայ, որի կամքովն ու համաձայնութեամբ էր նա տեսուչ նշանակուել և նորութիւններ մտցրել դպրոցում, Ջալալեանը իր առաջադրութեան