Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(Շանշեանի) ասաէն, մեր բոլորովին կորուսանեմք զհամարումն և զհաւատ, և չիցէ մարթ մեզ գտանել զսակաւ ինչ արժանաւոր վերատեսուչ, որ յօժարեսցի գալ առ մեզ ի նոյն պէտս»։

23.

Բայց հոգաբարձութեան այս թուղթը ոչ մի ազդեցութիւն չէր գործել կաթողիկոսի վրայ։ ԳուցԷ առաջնորդին գաղտնի հրահանգ էլ Էր տրուած ճնշում գործել հոգաբարձութեան վրայ կաթողիկոսական հրամանը ի կատար ածելու համար։

Եւ թերևս մի այդպիսի հրահանգի արդիւնք պէտք է համարել այն, որ մի քանի ստահակներ հրապարակում ծեծում են ուսուցիչներից մէկին, գոչելով՝ «կոնդակ է եկել, ինչի՞ չէք հեռանում, կորչում ուսումնարանից»։

Այս դէպքի վրայ Ժողովուրդը վրդովուած առաջնորդարան է դիմում, պահանջելով որ ուսուցչին ծեծող անձը ատեան կանչուի ի պատժուի։

Առաջնորդը վարանում է այդ քայլն անել, որով ժողովրդի կասկածն էլ աւելի ուժեղանում է նրա նկատմամբ։ Վերջ ամենայնի ժողովուրդը որոշում է մի պատգամաւորութիւն ուղարկել Էջմիածին։

Ընտրւում են՝ մայոր Եսայի բէգ Դոլուխանեանց, Համբարձում Հախումեանց, Համբարձում Խաչատրեանց, Մեսրոպ Թառումեանց և Բաբաջան Աւան Իւզբաշեանց։

Պատգամաւորութեանը միանում են նաև Շանշեանը, Մուրադեանը և բարձր դասարանի երեք աշակերտ։

Ճանապարհին բաւականին նեղութիւն կրելով, նոյեմբեր ամսին, ինն օրից յետոյ պատգամաւորութիւնը հասաւ Էջմիածին, բայց ձեռնունայն յետ դարձաւ։ Կաթողիկոսը անդրդուելի մնաց իւր որոշման մէջ, որ տուել էր 1864 թ. հոկտեմբերի 11-ին Շուշու հոգևորականութեան և ժողովրդի անունով արձակած կոնդակով՝ ուղղած Ղարաբաղի առաջնորդութեան տեղապահ Մկրտիչ արքեպիսկոպոս Բաբամեանին։

Այդ կոնդակը մեր ձեռքն անցաւ 1911 թուին, և ահա թէ մենք այն ժամանակ ինչ գրեցինք[1]). «Կոնդակը թէև յատկապէս» Շանշեանի համար է, սակայն ամենամեծ մասը լցուած է սովորական օրհնութիւններով, խրատաբանութիւններով, Ս․ Գրքից հանած ցիտատներով և այլն, որոնց զանցառնելով, արտագրում ենք այստեղ միայն Շանշեանի արձակման վերաբերեալ կտորը։

․․․«Աւասիկ և ոչինչ երկբայելի է մեզ, գրում է կաթողիկոսը, բացածանոյցս խօսել յունկս ձեր առ ի գիտութիւն ճշմարտութեանն, զի ուսումնական ոմն Պետրոս Շանշեանց ասացեալ, որ և թիւր ի բանս հաւատոյ մեկնաբան ունի յղացեալո զաշակերտս չարեաց յայլ ուրեք ըստ նոցին ի քաղաքիդ, վասն որոյ աոաջադրեցաք Նորին Սրբազնութեան (Մկրտիչ եպ․ Բարամեանց) ի բաց արձակեալ համարել զնա ի պաշտօնէ իւրմէ։ Եւ ոչ միայն զյիշեալ անձն զատուցանել, այլ և զամենայն համախոհս նորին. զի մի փոքր ինչ խմորն զամենայն զանգուածն ևս խմորեսցէ, որով շատ լիցի մեզ ի բոլորն և ի համայնաջինջ հրկիզութենէ աղանդաւորութեան զհոգիս և զանձինըս ոմանց և եթ ապրեցուցանել և փրկութեան առիթ լինել նոցա և մի

  1. «Հովիտ» 1911 № 11