ԷՐՆՍՏ ՄԱԽԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈԻԹԻԻՆԸ
(Նրա մահուան առիթով)
I.
Մախի մահ.—նրա գլխաւոր գրուածքները. –նրա փիլիսոփայութեան կառուցումը.—մասնագիտութիւն և փիլիսոփայութիւն.—նրա փիլիսոփայութեան ընդհանուր բնոյթը. — Կանտ և Մախ․ -ի՞նչ է աշխարհը.—համաշխարհային տարրերի ուսմունքը.—յարաբերականութեան սկզբունքը․—յարաբերական անփոփոխը։
Հեռագիրը լուր բերեց մի խոշոր կորուստի մասին։ Մեռաւ Էրնստ Մախը, մի մեծ, համակրելի գիտնական։ Նա Վիեննայի պարծանքն էր և Աւստրիայի մայրաքաղաքի համալսարանի փառքը։
Էրնստ Մախը մեռաւ 78 տարեկան Հասակում։ Նա ծնուել է 1838 թուին։
Վիեննայի փիլիսոփան շատ արագ, բայց հաստատուն քայլերով արաւ իր նուաճումները գիտական աշխարհում։ Եւ որքան առաջ էր գնում նա, այնքան աւելի գիտութեան մէջ նոր ու նոր հորիզոններ էին բացւում նրա առաջ։ Նրա մի շարք գերազանցապէս գիտական գործերը, ինչպէս «Die Prinzipien d. Wärmelehre», «Die Mechanik...», «Analyse d. Empfindungen» և այլն, որ մի շարք կարևոր դիտական յայտնագործումներ են իրենց մէջ պարունակում, տուեցին Էրնստ Մախին առաջնակարգ գիտնականի համբաւ։ Նա արդէն հեղինակութիւն էր գիտութեան, յատկապէս բնագիտութեան և փիլիսոփայութեան մէջ։ Իսկ նրա վերջին գեղեցիկ աշխատութիւնը՝ «Erkenntnis und irrtum» (Իմացութիւն և սխալանք) աւելի հռչակ տուեց Մախին, որպէս փիլիսոփայի։ «Իմացութիւն և սխալանք»-ը մի զուտ իմացաբանական-փիլիսոփայական աշխատութիւն է, անգամ աւելի արժէքաւոր, քան «Analyse der Empfindungen»-ը (Զգայութիւնների վերլուծում)։
Յիշում եմ, թէ ինչպիսի գեղեցիկ տօն էր Մախ ի ծննդեան 70-ամեակը 1908 թուին։ Տօնում էր ոչ միայն գերմանական աշխարհը, տօնում էին բոլոր քաղաքակիրթ երկիրները և ազգերը։ Մի երկու օրում ստեղծուեց զարմանալի Հարուստ գրականութւն գիտութեան ականաւոր ներկայացուցչի մասին։
Ի՞նչ նմանութիւն այն և այս օրուայ մէջ։ Բայց միւս կողմից անկասկած անհամեմատելի է այն օրերի խաղաղ ժամանակը այսօրուայ Համաշխարհային հրդեհի Հետ։
Էրնստ Մախի գրուածքների արագ տարածման, նրա արագ ժողովրդականացման գործում աննշան դեր չեն կատարել գեղեցիկ և կենդանի ոճը, պարզ և սիրուն, տեղ տեղ ուղղակի գեղագիտական լեզուն։ Էրնստ Մախը այդ տեսակէտից միանգամայն տարրշբերւում է տիպիք գերմանական գրողից։ Նրա մտածողութիւնը այնքան պարզ, այնքան յստակ է, որ ասես մի անգլիական մտածողի Հետ գործ ունես։
Մախի փիլիսոփայութիւնը՝ ներկայ բնագիտութեան փիլիսոփայութիւնն