Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է այդ։ Մախը մասնագէտ-ֆիզիքոս Է։ Նա մի պատկառելի մեծութիւն է յատկապէս զգայարանքների ֆիզիոլոգիայի մէջ։ Եւ հէնց այդ գաւառում արուած հետազօտութիւնները վճռապէս ազդել են Մախի փիլիսոփայական աշխարհայեցոզութեան վրայ։

Այսպէս ուրեմն Մախը իր մասնագիտութիւնից է բարձրացել դէպի փիլիսոփայութինը, մասնակի և դրական հետազօտութիւնների հաստատուն արդիւնքների վրայ յենուելով, կառուցել է նա իր աշխարհայեցողութիւնը, իր փիլիսոփայութիւնը։

Այս գիծը շատ յատկանշական է ժամանակակից փիլիսոփայութեան համար առհասարակ։ Մասնակի գիտութիւնները վճռականապէս ազդում են փիլիսոփայական մտածողութեան վրայ։ Փիլիսոփայական շէնքի կառուցումը կատարւում է համերաշխ գիտակցութեամբ. հաւասարարժէք աշխատակիցներ են փիլիսոփան և մասնագէտը։ Ներկայումս մեծ նուաճումներ են անում և մեծապէս ազդում փիլիսոփայական մտածողութեան վրայ յատկապէս ֆիզիքան, հոգեբանութիւնը, կենսաբանութիւնը․․․ Այժեան փիլիսոփաներր մեծ հետարրքրութիւն են ցոյց տալիս դէպի մասնագիտութիւնները։ Բերլինի յայտնի փիլիսոփայ Ռիլը ամեն մի ուսանողից պահանջում է հիմնապէս իմանալ բնագիտութիւն, իսկ Շտումպֆ ե Վունզ ուղարկում են ուսանողին էքսպերիմենտալ հոգեբանութեան լաբորատորիան։ (Պլատոնը՝ Աթէնքի մեծ իմաստունն էլ ունէր նման պահանջ. ով մաթեմատիկա հիմնօրէն չէր անցել, չէր կարող մտնել նրա աուդիտորիան։ Այդպէս էր գրուած նրա դպրոցի ճակատին)։

Եւ մամանակակից րնադիտութեան փիլի սո փայ ու թիէնը նոր լոյսի տակ է դնում երեոյթնևրր, ամրոզջ աշխարհը, զարերով ճանաչաած պրորլեւքեերը ե աոեղծուածներր, ե տալիս է շատ պարզ ու մեկին, դիլրըմրոնելի և իւրա– յատոլկ լա սարանա թիւն։

Նախ և առաջ բնագիտութիւնը չի առաջադրում մի բոլորովին պատրաստի և ամբողջացած աշխարհայեցողութիւն կամ կենսահայեցոզութիւն։ Ինչու՞։ Այն պարզ պատճառով, որ բնագէտի համար միանգամայն անկասկածելի է մարդկային հայեցողութիւնների յարաճուն զարգացումը, խորացումը և ընդլայնումը։ Այս է Մախի համոզմունքը։ Հէնց այդ պատճառով նա չի ընդունում յաւիտենական պրոբլեմներ։ Նրա համար չր կայ և չի կարող լինել պրոբլեմ, որ ընդմիշտ անլուծելի դիտուէր։ Եթէ նա չի լուծուի այսօր, կը լուծուի վաղը, միւս օրը։

Մախի, ինչպէս առհասարակ բնագիտութեան, փիլիսոփայութիւնը փորձնական փիլիսոփայութիւն է։ Նրա ելակէտն է փորձը։ Բնագէտը և ամեն մի մտածող չը պէտք է փորձի հաստատուն հիմքը ոտի տակից բաց թողնեն, քանի որ փորձի մէջ է ճշգրիտ և վերջին աղբիւրը բնաճանաչողութեան և ճանաչողութեան առհասարակ։ Փորձի սահմանը միաժամանակ մտածողութեան սահմանն է։

Սրանով արդէն Մախը ժխտում է այն ամենը, ինչ դուրս է մնում փորձից, ինչ չի ենթարկւում փորձի կոնտրոլին։ Նա ոխերիմ թշնամի է այն ամենին, ինչ որ բնազանցական է։ Այդ կողմից Մախի հետ կարող է մրցել միայն նրա հոգևոր ընկերը՝ Աւենարիուսը։ Եւ այդ. հակաբնազանցական գիծը կարմիր թելի նման անցնում է Վիեննայի փիլիսոփայի բոլոր գլխաւոր գրուածքների