Այս աղիւսակը մեզ ցոյց է տալիս, որ քանի մեծ է մանր վարկի գործունէութեան շրջանը, այնքան քիչ են անղամագրւում հեռաւոր գիւղերի երկրագործները և այնքան քիչ վարկ են յատկացնում վարչութիւնները հեռաւոր անդամներին, կամ ուրիշ խոսքով՝ որքան վարչութեան վայրից հեռու են գտնւում գիւղերը, այնքան այդ գիւղերից անդամագրուած երկրագործներին յատկացրած վարկի չափը նուազում է: Նոյնը կարելի է ասել և փոխառութիւնների վերաբերմամբ, որ երևում է հետտևեալ աղիւսակից:
Ընկերակցութեան գործունէութեան շրջանի և գիւղերի վարչութեան վայրի մէջ եղած տարածութիւնը | Ընկերակցութիւնների
անդամների թիւը |
! Անդամներին տուած փոխատւութիւնների ընդհանուր գումարը | Միջին թուով իւրաքանչիւր անդամի քանի ռուբ.փոխա-տւութիւն է տրուած. |
---|---|---|---|
0 | 4,663 | 416,641 ր․ | 89,3 |
1-5 | 4,866 | 325,834 » | 66,9 |
6-10 | 2,347 | 153,451 » | 65,3 |
11-15 | 1012 | 65,489 » | 64,7 |
16-20 | 953 | 46,333 » | 64,9 |
21-25 | 211 | 12,210 » | 57,8 |
26-30 | 79 | 4,430 » | 56,0 |
31-35 | 72 | 3,545 » | 49,2 |
36-40 | 91 | 3,112 » | 34,1 |
Մանր վարկի հիմնարկութիւնները, ունենալով մի քանի հարիւր անդամ վարչութեան վայրից հեռու գտնուող գիւղերից, հնարաւորութիւն չեն ունենում ուսումնասիրել հեռու գիւղերում բնակուող անդամների տնտեսական դրութիւնը, չնչին չափով վարկ են յատկացնում նրանց, առանց հետամուտ լինելու և իմանալու, թէ փոխ տուած գումարները ինչի վրայ են գործադրւում։ Մեծ շրջանի ընկերակցութիւնը հնարաւորութիւն չի ունենում զարթեցնել հեռու ապրող անդամների մէջ կօօպերատիւ կերպով գործելու, գիտակցութիւնը և իրազեկ պահելու նրանց ընկերակցութեան գործունէութեանը։ Անդամների ընդհանուր ժողովներին մասնակցում են գլխաւորապես նրանք, որոնք բնակւում են ընկերակցութեան վարչութեան վայրից ոչ հեռու գտնուող գիւղերում, իսկ հեռաւոր գիւղերի անդամները իրօք ոչ մի մասնակցութիւն չեն ունենում ընկերակցութեան գործերին:
Բնական է, որ այդպիսի պայմաններում ընկերակցութեան անդամների մէջ չի ստեղծւում այն սերտ կապն ու համերաշխութիւնը, որ այնքան անհրաժեշտ են վարկային գործողութիւնների կանոնաւոր զարգացման համար։ Ընդհակառակը, յառաջանում է մի տեսակ մեքենայական վերաբերում դէպի ընկերակցութեան գործերը, որի հետևանքը լինում է պատասխանատւութեան և պարտաճանաչութեան նուազումը անղամների մէջ ընկերակցութեան պարտաւորութիւնների և վնասների վերաբերմամբ։
Կօօպերատիւ գործունէութեան համար անհրաժեշտ է անղամների մէջ զարթեցնել ու զարգացնել ընկերակցաբար գործելու ձգտումը, տալ նրանց յատուկ կօօպերատիւ կրթութիւն։ Վարկային կօօպերատիւի անդամների մէջ պէտք է լինի ընկերակցական կապակցութիւն, որպէսզի նրանցից իւրաքանչիլրը փոխատւութիւն կամ մի այլ տնտեսական բարիք ստանալով