Jump to content

Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

61 -

ԾՈՎԻ ԱՓԻն 

Ծովի ափին խռովայոյզ Կանգնած եմ ես մենաւոր. Հոգիս մռայլ ու անյոյս, Գլխիս ամպերն ահաւոր:

Ու նայում եմ ես հեռուն. Այնտեղ ալիք լեռնացած Զայրանում են ու եռում Եւ փրփրադէզ րնկնում ցած:

Եւ գալիս են ոտքիս տակ, Փշրւում են առաջիս Եւ իրենց երգը վայրագ Մռնչում են ականջիս... Ի՞նչ են ասում գոռ ալիք, Ի՞նչ են վշշում անդադար, Ո՛ւմ ձեռին են խաղալիք Կամ ողբում են ու՞մ համար... Ա՛խ, իմ հոգին խռովայոյզ Քեզ նըման միշտ սգաւոր, Ծով դու մռայլ ու անյոյս, Ողբում է յար մենաւոր:

Հոգիս սև դարդ է մաշում, Սիրտըս լալիս է տխուր. Ա՛խ, ձեր կարօտն է քաշում, Իմ հայրենի հոգ ու ջուր: Երազներիս մշտական Տիրուհին ես պաշտելի, Իմ այցելուն գիշերուան Վշտի անքուն ժամերի: Եւ այս օտար երկնից տակ Աղօթում եմ քեզ համար, Իմ հայրենիք աւերակ, Չքնաղ երկիր ու թշուառ... 8. 8ովհաննիսեաւն