Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստուերների աշխարհն է տանում ոչ ախտ հիւծարար, ոչ սուրը թշնամու, այլ միակը բոլոր մարդկանց մէջ դու թաղուելու ես կամովին ողջ ողջ:

Անտիգոնէ. (երազուն) Լսել եմ, որ Թեբէ եկած մի օտարուհի, դուստրը Տանտալի, անունը Նիօրէ,[1] մեռել է նոյնպէս սոսկալի մահով։ Գետնից բուսած քարը ապառաժ, իբրև բազեզ, պատել է նրա մարմինը ամբողջ: Ասում են, անձրևն ու հալած ձեան սառը ջրերը հանգիստ չեն տալիս երբէք նրան Սիպիլ սարի խոնաւ գագաթին: Լալիս է նա, և արցունքները հոսում են անդուլ նրա քարացած այտերի վրայով։ Այդպիսի բախտ է վիճակուած և ինձ։

Պարը. Ոչ, նա դիցուհի էր կամ ծնունդ դից, իսկ մենք սոսկ մարդիկ ենք և պէտք է մեռնենք։ Եւ մեծ փառք պէտք է համարել մեռնողի համար, որ արժանանում է նոյն վիճակին, ինչ որ զիք:

Անտիգոնէ. (բուռն զգացմունքով) Աւա՛ղ, դուք ծաղրում էք ինձ։ Ի սէր մեր հարազատ զից ասացէք, խնդրեմ, ինչու էք անարգում ինձ , որ դեռ կենդանի, բայց մեռնելու վրայ եմ... (թախիծով նայում է շուրջը) Ով իմ հայրենիք և դու, ժողովուրդ մեր շէն երկրի։ Ով ջրեր դիրկէ վտակի։ Ով նուիրական անտառ կառքերով հարուստ Թեբէ քաղաքի։ Վկայ եղէք բոլորդ, թե ինչպէս անսուգ և անբարեկամ, ինչ որ օրէնքների հիմամբ, տանում են ինձ նետելու մի մութ այր՝ մուտքը քարաշար, որ լինելու է անլուր մի շիրիմ։ Վայ ինձ, թշուառիս։ Այնտեղ՝ շունչս բերնիս ես լինելու եմ ոչ մեռել մեռելների մէջ, և ոչ կենդանի՝ ողջ մարդկանց շարքում։

Պարը. Լի խիզախութեամբ գերմարդկային, դու վեր սլացար, սիրելի որդեակ, և կատարեցիր սրբազան պարտքդ Արդարութեան դիցուհու դիմաց, բայց բարձունքին հասած չը հասած գահավէժ ընկար, քաւելով հօրդ հինաւուրց մեղքը...

Անտիգոնէ. Դուք շոշափեցիք ամենացաւոտ վէրքը իմ սրտի, ինչու՞ յիշեցրիք ինձ իր աղէտներով հռչակուած հօրս և տառապանքը Լաբդակեաններիս փառաւոր տոհմի... Ցանցաւոր պսակը իմ մօր

  1. Ֆրիգիայի արքայ Տանտալի աղջիկը և Թեբէի արքայ Ամֆիօնի կինը Նիօրէ, հպարտացած իր եօթ որդիներով և եօթ աղջիկներով, իրան բարձր էր դասում Ապոլլոնի և Արտեմիսի մայր Լատոնայից: Զայրացած Ապոլլոնը իր սլաքներով միաժամանակ սպանեց նրա եօթը որդուն, բայց այդ չը պակսեցրեց Նիօրէի գոռոզութիւնը։ Այն ժամանակ Արտեմիսը իր սլաքներով սպանեց նրա աչքի առաջ նրա եօթը աղջիկներին։ Յուսահատ Նիօրէն վերադարձաւ իր հայրենիքը և մոռացութիւն հայցեց իր վշտին Զևսից։ Զևսը նրան ժայռ դարձրեց։ Սիպիլ սարի մի քարայրում կնոջ նմանութիւն տուող մի քար կար, որից միշտ ջուր էր ծորում։ Ըստ աւանդաթեան, քարացած Նիօրէն էր այդ՝ մշտալաց