Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծանոթ դեմքեր կը նշմարեի:

Մեռելին երեսը բաց էր, ինչպես սովորություն է հունաց մեջ, այնպես որ կեցած տեղես կրցա, թափորին ծանր-ծանր քալվածքեն օգտվելով, լավ մը դիտել զայն:

Անհավատալի բան. միշտ իմ ճանչցած գեղեցիկ կինս էր հոդ պառկողը, կարծես թե կենդանի, աչքերը գոց, քիչ մը տժգույն, քիչ մըն ալ նիհար երեսով: Հասակը, որ դագաղին բոլոր երկայնությունը կը գրավեր, ամենեն վեհաշուք բայց ամփոփ ու պարկեշտ պառկվածքի մը շնորհքովը կը շքեղանար, իր վրդովված կյանքին կարծես թե զղջումը բերելով զինքը դատող մարդոց: Այս դիրքին մեջ կուրծքը՝ իր լայնածիր պարույրովը տրոփելու մոտ կը թվեր. ճերմակ բեհեզե շրջազգեստին ծայրեն, դագաղին նեղությանը մեջ ճմռթկած, ու համագույն բեհեզե մուճակներուն մեջեն, հարսի մուճակներ, ոտքերը, մանրիկ երեխայի ոտքեր, իրենց կորնթիքովը կը հայտնեին, որ գեղջուկ կամ ռամիկ աղվորություն մը չէր այս կնոջ գեղեցկությունը. և ոտքին պճեղը տոհմիկ ու ազնվական գիծերու սկզբնավորությունը կուտար իր նրբությամբը:

Մեռելը զարդարողները անոր ոսկի մազերուն ստվար խուրձը, աղջկան մը մազերուն պես, քակեր ու ձգեր էին ուսերուն վրա. հետին պչրանքը այս աղվորության, որ ոչնչանալու կ՚երթար ահա. ու այսպես, իր լուսավոր դեմքը վերջին պահուն կը փայլեր երկու դիեն ծփացող դեղին կոհակներուն մեջ. դեղնություն, որ շատ անգամ կը տեսնվի, երբոր արևը այգուն - այգուն կը ծագի ծովին վրա:

Գ.

Չեմ գիտեր լավ մը թե ինչպես եղավ, որ մեռելին ետևեն գացողներուն խառնվեցա ես, ու ինքնակոչ հուղարկավոր՝ մինչև Թաքսիմ ընկերացա անոնց: Միևնույն ատեն մտքովս, — գիտեք իմ հիվանդագին միտքս, — իսկույն երկու քայլափոխի մեջ, վեպ մը