նշանտվության պզտիկ խոսքեր զուրցվելու վրա էին իրենց դրացիներեն մեկուն աղջկան համար որուն տունը շատ կ’երթար ինքը:
Պանքային[1] մեջ, ուր լեցուն ամսականով պաշտոն մը ուներ, իր մեծերը կը սիրեին անոր հավատարիմ ու աշխատասեր բնավորությունը. մեծ ապագա մը վերապահված էր իրեն, գրեթե խոստացված:
Դպրոցեն դուրս՝ միշտ բարեկամ, մանավանդ թե մտերիմ մնացեր էինք, ինչ որ շատ չի պատահիր. կ’ըլլար սակայն, որ ամիսներով, երբեմն տարի մը իրար չտեսնեինք, բայց առջի հեղ իրար գտնելնուս, փոխադարձ քաղվածքը կ’ընեինք իրարմե հեռու անցուցած օրերնուս, մեր ուրախություններուն և մանավանդ մեր հուսախաբություններուն, առանց անտեղի հպարտությամբ մը իրարմե բան պահելու. և այս խոստովանություններով մեր ընդհատված մտերմությունը ալ ավելի կ’ամրանար: Չէր հավներ ան իմ ապրելու եղանակիս ու խրատելու կ’ելլեր զիս.
- Երջանկությունը՝ երջանկություն չփնտրելուն մեջն է. - կ’ըսեր ինծի, երբեմն:
Եվ իր անդորր կյանքը նետելով երեսիս, իր ըսածը կը հաստատեր:
Ինծի համար, բոլոր զինքը ճանչցողներուն համար, ամենեն ապշեցուցիչ անակնկալը եղավ Էմմային համար ունեցած իր տարփանքին գայթակղությունը: Գիտեի քիչ մը այս կնոջ համար ունեցած իր համակրությունը, բայց այս վերջավորությունը մտքես չէի անցըներ բնավ:
Ուսկի՜ց ուր այս անփորձ ու միամիտ երիտասարդը կրցեր էր Էմմային պես կնկան մը սիրտը գրավել. ի՞նչպես մանավանդ, ինքը՝ հանրային կարծիքին այնքան ուշադիր մը, պայմանադրական բարոյականեն մազի չափ չշեղող մը՝ ոտքի հարվածով մը մեկդի ըրեր էր իր ծնած օրեն զինքը մեծցնող, չորս դիեն
- ↑ պանք - բանկ, դրամատուն