Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Իմ գրություններս ինձմե երջանիկ են ուրեմն:

Այս քոմփլիմանը[1] առաջինն էր, զոր ըրավ սրտատրոփ ու դողդոջուն, աղեկ մը չգիտնալով թե տե՞ղն էր արդյոք:

Փոլքա մը կը զարներ երաժշտությունը. պարի հրավիրեց ու պարեցին. թույլ, հոգնած կը թվեր իր ընկերուհին. մարմնեղ կին մըն էր ու երիտասարդը կը զգար իր սրտին վրա անոր ինքնամատույց լանջերուն հարույցքը. հետո պարի շրջաններեն, սրահին տաք օդեն ու իրեն հենող մարմնին այս ջերմութենեն գյուխը դարձած, մոռցավ որ հազիվ կես ժամե ի վեր կը ճանչնար այս կինը. հանկարծ իր հանդուգն ու ձեռնարկող իղձերուն բոլոր սաստկությամբը շրջապատեց այս մարմինը. չբողոքեց. փոլքան՝ վերջանալու մոտ՝ ալ ավելի կը շտապեր հիմա, իր ուժգին նվագներովը, և կը դառնային ջահերուն ցոլացումներուն մեջ, գրեթե չդպչելով գետնի տախտակամածին, եթերային պար մը. ընկերուհին իր լռությունը կը պահեր. բայց երկար արտևանունքին տակեն ակնարկը կը խոսեր հստակ ու պայծառ, ակնարկ մը, որուն մեջ կը դներ իր անձնատուր ու հաճույքե նվաղելու պատրաստ ոգին:

Երաժշտությունը դադրեցավ, ու ստիպված կանգ առին ալ, հազիվ կարենալով ուղիղ կենալ ոտքի վրա. տիկին Հովսեփյան իրեն կը հենուր բոլորովին վաստակաբեկ ու մեղկացած, իբրև թե այս պարին հեշտությամբը խորտակված ըլլար. և իր թևովը կը սեղմեր երիտասարդին բազուկը, այս պարով վայելած հաճույքնուն իբրև մեկ մնացորդը և իր տարփոտ կնոջ հպումովը սփոփելով անոր սիրատենչ պահանջումները:

Հետո ուրիշ երիտասարդներ հրավիրեցին զինքը, ու Դավիթյան հեռվեն, պարողներու ու դիմակավորներու բազմության մեջ, շարունակեց դիտել զինքը և զարմացավ, որ ուրիշներու հետ պարած ատենն ալ

  1. քոմփլիման, կոմպլիմենտ - (ֆրանս.) հաճոյախոսություն