Jump to content

Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վաքող մարդիկ. լապտեր մը ձեռքերնին, լռիկ ու գլխահակ, իրենց ուսի կողովը կը լեցնեին:

Բայց հետզհետե մութը իր խստությունը կը կորսնցներ. Կալաթա Սերայեն վար վաճառատուններուն մեջ ձայներ կը լսվեին ու քիչ-քիչ անցորդներ երևան կ’ելլեին փողոցին մեջ: Բանջարեղեններով ու կաթի ամաններով բեռնավորված ձիեր հանդարտաքայլ կու գային, կ’անցնեին վիզերնուն կապված զանգակներուն ձայներովը արթնցնելով քարուկիր շենքերուն արձագանքը:

Հիմա ա՛լ լուսնալու մոտ էր ու Փերայի տուները կը ճշտվեին ստվերամած հորիզոնին վրա. ձայները երթալով կը շատնային. խանութներու երկաթե փեղկերը կը շարժեին. կանուխ ելլող սպասավորներ, պահապաններ, փեղկին մեջ բացված դռնակեն դուրս կ’ելլեին ու վաճառատուններու առջևի սալաքարերը կը մաքրեին՝ խանութին ներսը ավլելե վերջը. բոկեղ[1], կաթ ու սալեպ[2] վաճառողներ պոռալով կ’սկսեին իրենց առտվան առուտուրը, այդ ծառաներուն, բեռնակիրներուն ու պահապաններուն բերելով աժան գինով նախաճաշ մը. «բարի լույս»–եր կը փոխանակվեին դրացի մարդոց մեջ:

Բ.

Մութին հետ ելավ Մարտիրոս. խանութը ավլեց, առջի օրվնե անկարգ թողված տուփերն ու ծրարները տեղը դրավ, վաճառատան մեծ ապակին սրբեց ու երկաթյա փեղկերը բացավ: Քիչ մը վերջը ա՛լ բոլորովին լուսցած էր, գործավորներ, արհեստավորներ, ամեն ազգե ու ամեն կարգե, Պոլիս կը դիմեին ու Մեծ Փողոցը կը զարթնուր, կը շարժեր այս անցուդարձով. կամաց-կամաց խանութները կը բացվեին, ապակիները կը մաքրվեին, գրագիրներ իրենց պաշտոնին

  1. բոկեղ - կլոր կամ մանյակաձև հաց
  2. սալեպ - խոլորձի կոճղեզային արմատից ստացվող օսլայանման սննդարար նյութ