րությանը հարմար: Շուրջը դարձող երիտասարդները միշտ մեծարանքով ու փայփայանքով վայելեր էին զինքը և սակայն այս թույլ ու վատ եղանակը չէր իր տարփատենչ երազը:
Հանկարծ օր մը իր հաճախած խանութներեն մեկուն մեջ երիտասարդ մը տեսավ առույգ, գեղեցիկ ու կոպիտ, որ ճիշտ իր փնտրած առնական տիպարն էր, և այն վայրկյանեն ան եղավ իր միակ կիրքը: Ալ չպակսեցավ այդ վաճառատունեն մանր մունր բաներ գնելու պատրվակով: Անթիվ, անհամար ծրարներ կը ղրկեր տուն, զորս Մարտիրոս հոժարափույթ[1] կը տաներ, ու երբ պատահեր, որ իր մեծաճոխ շրջազգեստը երիտասարդին դպեր, կամ դրամ տալու առթիվ իր քնքույշ ու փափուկ ձեռքը անոր լայն, ամուր ու ջղուտ ձեռքին հանդիպեր, սարսուռ մը կանցներ իր մորթին վրայեն:
Երբեմն տունը կը գտնվեր ու մոռցված հանձնարարություն մը լսելու համար Մարտիրոս մինչև հանմին երանավետ սենյակը կ’ելլեր:
Այսպես շարունակեց տիկինը ատեն մը, բայց հետո համբերությունը հատավ. վերջապես այս գեղեցիկ համալը սեպելու մարդ չէր: Բայց միշտ հնարամիտ ճարտարությամբ իր տեսակցությունները կար–կարգադրեց այս դրսեցի տղուն հետ, որուն անփորձ պարզամտությունը իր տարփանքին սաստկությանը չափ մեծ էր: Կը զգար, որ հիմարություններ ընելու կարող էր անոր համար. ու թաղված գանձ մը գտնող ագահի մը պես իրեն միայն վերապահել ու հատկացնել կ’ուզեր զայն, մինչդեռ Մարտիրոս, որ իր լեռնցի մարդու բնությունը ձգելու ատեն ունեցած չէր, այս քաղաքի մարդոց ու կիներուն վրա հավասարապես կը զարմանար:
Եվ այս զբոսանքներուն մեջ մոլորված, հայրենի տնակին մեջ թողած օրինավոր ամուսինը չէր հիշեր այլևս. այն արցունքով գրված տողերը, զորս հեք կինը
- ↑ հոժարափույթ - հոժար և փութեռանդ, ամենայն սիրով