Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Տեսին անմարմինքն ըզքեզ
Եւ ի գեղըդ քո հիացան,
Ի քառից նիւթից կազմեալ
Եւ ունիս հոգի բանական:

Արեգակն է քեզ նըման
Կամ լուսինն ի հընգէտասան,
Մուշթարի, զօհրայ և շամս,
Օտարիտ դէմ արեգական:

Կարմիր և կանաչ գունով,
Երփնազարդ որպէս ծիածան,
Դու ցօղ ես՝ իջեալ յամպէ,
Զարդարես զերկիր հրաշազան:

Դըրախտ ես ծաղկածաւալ,
Վայելուչ փըթթեալ բուրաստան,
Կարմիր վարդ կանաչ թըփով,
Համասփիւռ և մուրտ ու շուշան:

Ի յեզր Փիսոն գետոյն
Բուսանիս հիբիկ աննման,
Դևքըն սասանին ի քէն
Եւ լինին յոյժ հալածական:

Նորասքանչ եղեգնախունկ
Ի լեռնէն գաս սինէական,
Ազնիւ և անուշահոտ
Փարատես ըզցաւըս մարդկան: