Էջ:Grigoris Aghtamartsi, Taghs (Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Նոճի, մրտենի, սանտալի և սարդ,
Նումանի ծաղիկ և փըթըթեալ վարդ:

Ցարեայ շըրջեցայ ի մէջ գիշերոյս,
Խընդրեցի գտայ զիմ աչացըս լոյս.
Եկ իմ գեղեցիկ քրքում և նարդոս,
Ոչ թողից ըզքեզ մօտ ի տուն գինոյս:

Կեփազայ ոսկի և մաքուր արծաթ,
Վարսօք վայելուչ որպէս ըզթուխ սաթ,
Ով որ տեսանէ, դառնայ մաղասկաթ,
Անդուլ ւ անդադար կու առնէ ֆըրեաթ:

է՜ մահի թամամ, դըհանի թանկթար,
է՜ քաման աբրու, սարմաստի նիգար[1]:
Երբ ի կան ածես զաչերըդ կամկար,
Սըրտեր խոցատես համարով հազար:

Սամպուր ւ ըռայհան, լալա ու կուլզար,
Պըլպուլ գուանդա ամատ բա բահար,
Նալա ու ֆիղան մէքունաթ սահար.
Պաշաթ քի պինամ ըռուի տիլտար[2]:

  1. Ո՜վ լիալուսին, նեղբերան,
    Ո՜վ աղեղն անոնք, սիրածին հարբեցնող (պ.)։
  2. Սմբուլ ու ռեհան, կակաչ ու ծաղկունք,
    Երգիչ սոխակը եկավ գարնան հետ,
    Ողբ ու կոծ է անում (մինչև) առավոտ,
    Թերևս տեսնեմ դեմքը սիրածիս (պ.)։