Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատրաստվեցավ ուտելու, անցընելու իր քաղցը,
Բայց չէր ուզեր, որ ոսկին ալ շուտ հատներ.
Մեկ մալ ուսկից այսպիսի որս մը գըտներ։
     Եղիազարին այն տագնապին
     Չուխաճին վրա հասավ
     Ըզմայլած ոսկվույն գույնին
Վազեց եկավ ծառին տակը կանգ առավ
Վեր նայեցավ, տեսավ որ ի՞նչ կը նայիս,
Ոսկի՜, ոսկի՜. «Վայ է ըսավ իմ գլխիս
     Թե որ դորա կըտուցեն
     Ես այդ որսը չը խլեմ»։
Մոտիկներուն վրա հանդարտ կոխելով³.
Պոչը մեկ դիեն մեկալ դին շարժելով,
Աչքը տնկած Եղիազարին նայեցավ,
Հետո սկսավ լեզու թափել, ու ըսավ.
«Տեսք ալ որ ըսես, քուկինդ է հոգի.
Ինչ սիրուն դեմք է, ինչ աչք ընքվի,
Գեղեցիկ բերան, աղվոր մազեր,
Այդքան ալ աղվորություն կըլլա եղեր.
Հարկավ խոսքերդ ալ բանաստեղծական է,
Աչքիս լույսը, արի ոտանավոր մը ըսե,
     Հավատա եղբայր
Թե որ տեսքիդ պես աղվոր է ոտանավորդ ալ
     Դուն հասարակ քերթող չես,
     Քերթողաց սուլթանն ես»։
        Այն խոսքերեն
        Գովեստներեն
Եղիազարին խելքը գլխեն թռավ գնաց.
Խընդում են կըլթիկ եղավ, սիրտը թնդաց,
     «Արի՜, սա Չուխաճիին
     Ինձի տված գովասանքին
     Շիտակ եղածը ցուցնեմ իրեն»
     Ըսավ ինքնիրեն,
     Կըտուցը բացավ
     Կա՜ռ մը ըրավ
     Ոսկին ինկավ
Ոսկվույն հետ Չուխաճիին ալ հետքը կորավ։