Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ կը պոռաս կոր, ի՞նչ կա։

— Սենյակ քաշվեր, ի՞նչ կընես կոր։

— Գործ ունիմ, Նարեկ կը կարդամ կոր...

— Վար իջիր, Նարեկ կարդալու ժամանակ չէ, հարցնելու բաներ ունիմ քեզի։

— Ի՞նչ պիտի հարցունես։

— Ի՞նչ լուր ունիս։

— Ատ ալ հարցնելու բա՞ն է, չիմացա՞ր տակավին, աշխարհ տակնուվրա կըլլա կոր։ Ռուսաստանեն հասած լուրերը չկարդացիր, Մեճմուայի¹, Նորագրի հավելվածները չտեսա՞ր։ Երևանեն եկած լուրը չլսեցի՞ր։ Կեցիր պատմես։

Վեհափառ հայրապետին² վրայոք Տփխիսու մեջ տարածված լուրերը, շարժում պատճառեց մեզ, ուստի անհամբեր կսպասեինք իմանալու համար, թե ինչ բան պատահած է։

Ահավասիկ իրողությունը։

Հետ մեռանելո Ներսես կաթողիկոսի... (հոս նամակագիրը բարձրաստիճան եկեղեցականի մը անունը կը հիշե, զոր չենք ուզեր դնել) Մատթեոս կաթողիկոս ալ կը թունավորվի, և երբ Գևորգ կաթողիկոս էջմիածին կը հասնի, Ներսես կաթողիկոսի թանգարանը խառնելով) ձեռագիր տետրակ մը կը գտնե, հորում գրված էր բուն և ճիշտ օրինակն կտակագրին, պարունսրկելով նաև նզովք և անեծք վասն որոց ոչ կատարեն զբան կտակին։

Այս գործին վրա խնդիրը բավականին կերկարի, և գժտություն կը ծագի ի միջի արքունյաց և Կովկասյան գավառի, մինչև իսկ Միքայել մեծ դուքսը զինվորական մեծ պատրաստություններ կը տեսնե, և թիկունք ունենալով իրեն Կովկասի չերքեզ ազգը, որ այժմ Ռուսիո ամբողջ զորության դեմ դնելու կարող բանակ մը կրնա կազմել։

Ռուսաց կառավարություն զարհուրելով այս տեղի ունեցած խլրտումներեն, և զի Րումանիո կողմն ի սահմանս Պեսարապիո զորս իջուցաներ, հարցաքննություն առնե, թե ուստի ծագած է այս խնդիրը. և իմանալով, որ բուն խնդրո պատճառ մեր Վեհափառ հայրապետն է, անմիջապես արձակե հրաման աքսորման ի Սիպերիա և նույն ժամայն թել հասանի ի Թիֆլիզ և ճանտարմայք հասանին էջմիածին և պաշարեն զվեհարանն։

Կաթողիկոսի աքսորվելուն լուրը բոլոր գավառներուն մեջ տարածվելուն պես պաշտոնակայք և սպայք և զորապետք ձայն կամբառնան, որ եթե կաթողիկոս ի Սիպերիա աքսորի, իրեքն ևս ա՛լ