Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստակս չմնաց, ծախեցի կերա, բայց ծախելուս խոհեմություն ըրեր եմ, թե որ գործերս ձախորդ չերթային ու քոնսոլիտներս պահեի՝ այսօր վնասով պիտի ծախեի։

— Հիմա ամենևին թուղթ չունի՞ս։

— Ունիմ, բայց գիր գրելու թուղթ է, անոնք ստակ կընե՞ն։

— Ուրիշ թուղթ չունի՞ս։

— Ժոպ կա¹։

— Ատոնք ի՞նչ ստակ կընեն Բոմիսիոն խանին² մեջ, խենդ ես, այն թուղթերուն վրա կը խաղացվի՞։

— Բրեֆա պիտի խաղաս նե անոր համար թուղթ ունիմ։

— Շմենտըֆերի թուղթ ունի՞ս³։

— Ոչ։

— Ավսթրո-Թուրքի թուղթ ունի՞ս։

— Թղթավաճա՞ռ եմ ես, Աստվածդ սիրես թղթավաճառներուն գնա՛, ուզածխդ չափ ա՛ռ:


ԹԱՏՐՈՆՆԵՐ

<2>

Երբ աշխատասիրություն մը հրապարակ կելնե տպագրության կամ թատերաբեմի միջոցավ, հրապարակային թերթ մը պարտավոր է զայն քննադատելով անոր աղեկ և գեշ կողմերը ցցունել։

Այցյալ տարի Քյոսե քեհյա անունով օբերա պուֆ մը ներկայացվեցավ Բերայի և Գատը գյուղի թատրոններոսն մեջ։ Այս թատրերգության մեջ հայ լեզուն ծաղրված և ծաղրողն ալ հայ խումբ մը ըլլալով՝ մեր նվիրական պարտավորությունն էր ծաղկել զայն մեր բոլոր ուժովն։ Այն ատեն մեր այս պարտավորությունը կատարեցինք¹։ Հիշյալ խումբն այս տարի նորեն սկսած էր հիշյալ խաղով ազգային լեզուն ծաղու նշավակ ընել, մենք ալ նորեն սկսած էինք պարտավորություննիս կատարել։

Այս պարտավորություննիս կատարած ատեննիս, ոմանք կը կարծեին թե ուրիշ դիտումներով կը հարվածեինք հիշյալ խաղը, ուրախ ենք այսօր ծանուցանելով, որ ոմանց այս կարծիքն ալ ջրվեցավ, որովհետև բերկրությամբ սրտի իմացանք, որ մեծապատիվ Եղիազար էֆենտի Մելիքյան, որ հիմա այդ խումբին վար-